«Ինձ բացարձակ չէր հետաքրքրում, թե վարչական պատասխանատվության կենթարկե՞ն ինձ, թե՞ ոչ, ամբողջ խնդիրը հարցի բարոյական կողմն էր, ուզում էինք հասկանալ՝ դատական համակարգում դեռ կա՞ն ազնիվ մարդիկ, թե՞ ոչ, պարզվեց՝ կան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը՝ անդրադառնալով Վարչական դատարանի կայացրած որոշմանը, ըստ որի՝ դատարանը մերժել է իրեն պատասխանատվության ենթարկելու՝ ոստիկանության հայցը:
Վարչական դատարանը մերժել է 2022 թվականին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին պատասխանատվության ենթարկելու Ոստիկանության հայցը: