«Ես որևէ հարցից չեմ խուսափում, դրա համար հրավիրել են՝ եկել եմ։ Ես անկեղծ ամբողջովին ներկայացրել եմ իրավիճակը և՛ 44-օրյա պատերազմի, և՛ հիմա»,- ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո ասաց Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, որ այսօր հրավիրված էր քննիչ հանձնաժողովի նիստին հարցերի պատասխանելու։
«Ինձ բացարձակ չէր հետաքրքրում, թե վարչական պատասխանատվության կենթարկե՞ն ինձ, թե՞ ոչ, ամբողջ խնդիրը հարցի բարոյական կողմն էր, ուզում էինք հասկանալ՝ դատական համակարգում դեռ կա՞ն ազնիվ մարդիկ, թե՞ ոչ, պարզվեց՝ կան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը՝ անդրադառնալով Վարչական դատարանի կայացրած որոշմանը, ըստ որի՝ դատարանը մերժել է իրեն պատասխանատվության ենթարկելու՝ ոստիկանության հայցը:
Վարչական դատարանը մերժել է 2022 թվականին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին պատասխանատվության ենթարկելու Ոստիկանության հայցը:
«Արդեն 10 օր է, ինչ մեր անչափահաս երեխեքի հետ հայտնվել ենք փողոցում, բայց իշխանության որևէ ներկայացուցչի մտքով չի անցնում մեր խնդրին լուծում տալ»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասացին Պաշտպանության նախարարության նախկին շենքի բնակիչները: