Նախատեսում ենք հանրապետության բոլոր ոստիկանական բաժիններում տեղադրել տեսախցիկներ. ՆԳ նախարար

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան իշխանական պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցի, թե ինչո՞ւ ոստիկանության բաժանմունքներում տեսախցիկներ տեղադրված չեն, ասաց, որ ոստիկանական 10 բաժանմունքներում մայիսից արդեն գործարկվել է տեսախցիկների տեղադրման գործընթացը։

«Քննասենյակներում են տեղադրվում, դրանք գտնվում են նորմալ վիճակում, նորմալ աշխատում են, սակայն քրեական դատավարության փոփոխությունից հետո այդ գործընթացը դադարեց։ Տեղյակ եք, որ ոստիկանությունն այլևս նախաքննություն չի իրականացնում, այդ իսկ պատճառով դրա անհրաժեշտությունը վերացավ։ Բայց այս բարեփոխումների շրջանակներում մենք նախատեսում  ենք հանրապետության ոստիկանական բոլոր բաժիններում տեղադրել տեսախցիկներ»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս