Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կրկին ակտիվացրել է Ստամբուլի կոնվենցիայի քննարկումները։ Նպատակն այս կոնվենցիայի՝ հնարավորինս շուտ վավերացումն է։ Այս թեմայի շուրջ հատկապես ակտիվ են ՔՊ-ական պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Ծովինար Վարդանյանը, Մարիա Կարապետյանը և Սոնա Ղազարյանը։
168.am-ը տեղեկացավ, որ ըստ ՔՊ կուսակցության հետ ակտիվորեն համագործակցող ԼԳԲՏ ՀԿ-ների փոխանցման՝ պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Ծովինար Վարդանյանը, Մարիա Կարապետյանը և Սոնա Ղազարյանը շրջանառության մեջ են դրել «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքում, Քրեական օրենսգրքում և մի քանի այլ օրենքներում (օրենսգրքերում) լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ։
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան իշխանական պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցի, թե ինչո՞ւ ոստիկանության բաժանմունքներում տեսախցիկներ տեղադրված չեն, ասաց, որ ոստիկանական 10 բաժանմունքներում մայիսից արդեն գործարկվել է տեսախցիկների տեղադրման գործընթացը։