«Նիկոլն իրեն նկատի ունի, երբ ասում է՝ «Մարտի 1»-ի գործի մեղավորները պատժված չեն». Աղվան Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հայտարարությանը, թե «Մարտի 1»-ի գործն անմիջապես պետք է դնեն իր սեղանին, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «Մարտի 1»-ի գործը բացահայտված է, սակայն մեղավորները պատժված չեն։

«Թող այդ գործը դնեն սեղանին, որևէ պատճառ չեմ տեսնում, որ չդնեն սեղանին, եթե պահանջել է։ Նոր լուրերն էի նայում, մի շատ հետաքրքիր լուսանկար աչքովս ընկավ, խոնարհ հարսի պես Ալեն Սիմոնյանի առջև կանգնած էր Էդմոն Մարուքյանը։ Հիշում եմ իրենց փոխադարձ հայհոյանքները ԱԺ-ում, տեսարանը շատ հուզիչ էր։

«Մարտի 1»-ը, իհարկե, ողբերգություն է, դրա կազմակերպիչները մինչև այսօր բացահայտված չեն, ընդհակառակը, նրանք են մեղադրել ուրիշներին՝ մանիպուլացնելով հանրությանը։ «Մարտի 1»-ը  մեր պատության մի դրվագն է, որն այն ժամանակվա ընդդիմությունը, Արցախի հարցից հրաժարվողները կարողացան տարիներ շարունակ օգտագործել և բարդել պետության ու պետական կառույցների վրա։ Իրենց համար սա ձեռագիր է՝ մանիպուլացնել հասարակությանը, այնուհետև ասել, թե սա հասարակության կարծիքն է։

Պատահական չէ, որ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, ասել էր, որ նրանք, ովքեր կազմակերպեցին մարտի 1-ը, այսօրվա իշխանությունն են։

Կարդացեք նաև

Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ «Մարտի 1»-ի գործը բացահայտված է, սակայն մեղավորները պատժված չեն, կարծում եմ՝ նա նկատի ունի իրեն»,- նշեց Աղվան Վարդանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս