168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի ղեկավար Արշակ Կարապետյանն ասաց, որ Արցախի ճանապարհի փակման հետևանքով, իհարկե, վնասներ է կրում նաև Սյունիքը, բայց նյութական վնասներն իրենք կվերականգնեն, այդտեղ խնդիրներ չեն տեսնում, կարևորը՝ 120.000 արցախահայեր ապրեն ազատ Արցախում։
Հնդկաստանը ՉԺՀ-ի հետ սահմանն ուժեղացնելու համար Հիմալայներում ձեռնամուխ կլինի առաջին մայրուղու կառուցմանը, որը շահագործման համար պիտանի կլինի բոլոր եղանակային պայմաններում և նախատեսված Է զորքեր ու տեխնիկա տեղափոխելու համար: «Այս նախագիծը մեկ տարում Լադակհի տարածաշրջանը կմիացնի երկրի մնացած տարածքների հետ», – հայտարարել է Հնդկաստանի տեղեկատվության և հեռուստառադիոհեռարձակման նախարար Անուրագ Թաքուրը։ Նա պարզաբանել է, որ լեռնային շրջաններով […]
Փետրվարի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱԺ փոխնախագահ, Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մեկնել էին Թուրքիա։ Նրանց այցին զուգահեռ՝ Հայաստանը երկրորդ մարդասիրական օգնությունն ուղարկեց Թուրքիա՝ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին օգնելու համար, դրանից զատ, նաև փրկարարներ էր ուղարկել Թուրքիա և Սիրիա։
Ընտրանին մրցավայր կմեկնի փետրվարի 19-ին: Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում օլիմպավանում: Այժմ թիմի հետ համատեղ հավաք է անցկացնում նաև Մոլդովայի հավաքականը:
Խմբավորման չեզոքացման գործողությանը մասնակցել են տարբեր մարմինների գրեթե 200 աշխատակիցներ, այդ թվում՝ սահմանապահներ։ Բերման է ենթարկվել Լեհաստանի 18 քաղաքացի:
Հորդորում ենք ՊՆ նախկին վարչական համալիրի բնակիչներին դիմել Միասնական սոցիալական ծառայության տեղում աշխատող սոցիալական աշխատողներին կամ ՄՍԾ ցանկացած տարածքային կենտրոն
Եվրոպայի Խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների ծրագրի հիմնական շահառուն Հայաստանի քաղաքացիներն են, ծրագրերն ուղղված են առաջնահերթ ոլորտների՝ օրինակ երեխաների և կանանց, այլ խոցելի խմբերի իրավունքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը ԶՈՒ-ում, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական բարեփոխումներին և այլն: Երևանում փետրվարի 16-ին կայացած միջոցառմամբ տրվեց Եվրոպայի Խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թ.թ. ծրագրի մեկնարկը: Հայաստանի համար նոր գործողությունների […]
Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 105 հիվանդ։
Նա ընդգծեց, որ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, բազմաթիվ անհետ կորած անձանց և բռնի անհետացածների ճակատագիրը մնում է չպարզաբանված:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին։
Համբարձում Մաթևոսյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական:
Հունվարին Նազելի Բաղդասարյանը հրաժարական էր տվել Շիրակի մարզպետի պաշտոնից:
Փետրվարի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սերբիայում ընթացող միջազգային մրցաշարի վազքի 1500 մետր տարածությունը Երվանդ Մկրտչյանը հաղթահարել 3:40.89 րոպե արդյունքով: Այս արդյունքը Հայաստանի ռեկորդ է:
Բացի այդ, փետրվարի 10-ին ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Բուրչուլաձեի հետ հանդիպման ժամանակ հայտնել Էր, որ Միացյալ Նահանգների վարչակազմը պարզեցրել է Վրաստանի համար ռազմական օգնություն ստանալու գործընթացը:
Հանդիպման ընթացքում ՉԺՀ դեսպանը կարեւորել է խորհրդարանական շփումների ակտիվացումը՝ հաշվի առնելով, որ Չինաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ կապված սահմանափակումները մեղմացվել են:
«Կանանց զինծառայության անցնելու համատեքստում մի կարևոր հանգամանք պետք է հաշվի առնել: 6 ամսվա ծառայություն է լինելու: Այս պահին քննարկում են նաև ամսվա աշխատավարձի չափը, որը կարծես թե մինչև 100 000 դրամ է լինելու, և 6 ամիս հետո պատվո վճար՝ 1.5 միլիոն դրամ: Դրանից հետո կանայք հաշվառվելու են պահեստազորում»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց Ազգային ժողովի (ԱԺ) ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Ի դեպ, համաձայն երկու երկրների նախագահների համատեղ կոմյունիկեի՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ընդունել է իր իրանցի գործընկերոջ հրավերը՝ պետական այցով մեկնելու Իրան:
«Մենք պետք է գյուղատնտեսությանը նայենք՝ որպես բիզնես, և բիզնեսմենը պետք է հաշվի իր ծախսերը, իր եկամուտը, եթե դա ձեռք չի տալիս՝ չանի»,- Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ այն կներառի նոր արգելքներ առևտրի բնագավառում և լրացուցիչ վերահսկողություն տեխնոլոգիաների՝ Ռուսաստան արտահանման նկատմամբ։ Նա այս փաթեթը գնահատել է 11 միլիարդ եվրո:
Այցի օրակարգում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին՝ ազգային տոնի առթիվ:
Քննարկվել են նաև հաստատությունների ֆինանսավորման նոր սկզբունքները, որոնց վերաբերյալ ոլորտի ներկայացուցիչները համապատասխան առաջարկներ և դիտարկումներ են ներկայացրել:
Հանդիպմանն առանձնացվել է միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափը՝ կարեւորելով Հայաստանի եւ Լատվիայի խորհրդարանների միջեւ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության զարգացումը:
Հանդիպման ավարտին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և Իրանի Իսլամական Հանրապետության հակաականային գործունեության կենտրոնի միջև ստորագրվել է հումանիտար հակաականային գործունեության ոլորտում փոխգործակցության հուշագիր։
«Արտակարգ իրավիճակների նախարարության միջոցով Արցախ հումանիտար օգնություն չի ուղարկվել»,- այսօր Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ապա հավելեց, որ շուրջ մեկ ամիս առաջ հավելյալ 4 միլիարդ դրամ է հատկացվել Արցախին:
AFAD-ի փոխանցմամբ երկրաշարժերի հետևանքով վիրավորների թիվը 108 հազար 68 է, իսկ երկրաշարժի գոտուց այլ նահանգներ տարհանվածների թիվը՝ 216 հազար 347:
«Նա իշխանության եկավ թալանը կոպեկ առ կոպեկ վերադարձնելու թեզիսների վրա և այսօր ու երևի տևական ժամանակ՝ պատմության մեջ մնալու է ուղեղ լվալու առաջատարներից մեկը: Եթե երբևէ Նոբելյան մրցանակաբաշխության մեջ «ուղեղի լվացման» նոմինացիա լինի, նա լինելու է թիվ մեկ հավակնորդը»,- «Թավշյա իշխանազավթման բիրտ կոռուպցիան» թեմայով քննարկման ժամանակ նշեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հիշեցնելով մի քանի մտքեր Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքի ելույթից:
Իր ժամանման մասին տեղեկացնող թվիթերյան գրառման մեջ Իսրայելի ԱԳ նախարարը նշել է, որ վերջին տարվա ընթացքում Իսրայելը կանգնած է եղել ուկրաինացի ժողովրդի կողքին:
Հայաստանը մասնակցելու է փետրվարի 20-24-ը Աբու Դաբիում կայանալիք «IDEX 2023» միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին: