Բաժիններ՝

Վրաստանի պաշտպանության նախարարը Եվրոպայում դաշինքի ուժերի ղեկավարի հետ քննարկել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն և Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Քրիստոֆեր Կավոլին Բրյուսելում կայացած հանդիպմանը քննարկել են դաշինքի հետ հանրապետության համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը նաև խոսել են Վրաստանի պաշտպանական վերափոխման գործընթացի և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ամրապնդման, այդ թվում՝ Վրաստանի համար հարմարեցված աջակցության միջոցառումների փաստաթղթի և ՆԱՏՕ-Վրաստան հիմնական ընդլայնված փաթեթի շրջանակներում առաջնահերթ ոլորտների մասին», – ասված է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է, Բուրչուլաձեի և Կավոլիի հանդիպումը կայացել է Բրյուսելում ամերիկացի գեներալի նստավայրում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Ուկրաինայի դաշնակիցների շփման խմբի հանդիպումից հետո։

Փետրվարի 15-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում դաշինքի երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտնել էր, որ դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարները պայմանավորվել են ընդլայնել ռազմական օգնությունը Վրաստանին և Մոլդովային։

Բացի այդ, փետրվարի 10-ին ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Բուրչուլաձեի հետ հանդիպման ժամանակ հայտնել Էր, որ Միացյալ Նահանգների վարչակազմը պարզեցրել է Վրաստանի համար ռազմական օգնություն ստանալու գործընթացը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս