Բաժիններ՝

Բռնցքամարտի հավաքականը Ստրանջայի մրցաշարին կմասնակցի 12 մարզիկով

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականը Բուլղարիայում կայանալիք Ստրանջայի մրցաշարին կմասնակցի 12 մարզիկով:

Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 54 կգ քաշային Հենրիկ Սահակյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 63 կգ քաշայիններ Արթուր Շախպազյանն ու Նարեկ Հովհաննիսյանը, 67 կգ քաշայիններ Արարատ Հարությունյանն ու Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:

Ընտրանին մրցավայր կմեկնի փետրվարի 19-ին: Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում օլիմպավանում: Այժմ թիմի հետ համատեղ հավաք է անցկացնում նաև Մոլդովայի հավաքականը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728