Բաժիններ՝

Վազորդ Երվանդ Մկրտչյանը երկրորդն է Սերբիայի միջազգային մրցաշարում

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Երվանդ Մկրտչյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Սերբիայի միջազգային մրցաշարում:

Սերբիայում ընթացող միջազգային մրցաշարի վազքի 1500 մետր տարածությունը Երվանդ Մկրտչյանը հաղթահարել 3:40.89 րոպե արդյունքով: Այս արդյունքը Հայաստանի ռեկորդ է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամները չեն մասնակցի Ստամբուլում նախատեսված Բալկանյան երկրների առաջնությանը, սակայն մրցաշարի մի հատված տեղափոխվել է Սերբիա, որում Հայաստանը կունենա ունի վազորդ: Հայաստանը ներկայացնում են վազորդները` Ռազմիկ Մկրտչյանը, Երվանդ Մկրտչյանը, Գայանե Չիլոյանը և Էլադա Ալավերդյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս