Ձմռանը մարդիկ ավելի շատ քնի կարիք ունեն. The Guardian

Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ թեև մարդիկ չեն ձմեռում, սակայն ցուրտ ամիսներին նրանք կարող են ավելի շատ քնի կարիք ունենալ:

Մի խումբ գիտնականներ քնի ուսումնասիրություն են անցկացրել հիվանդների մոտ (պոլիսոմնոգրաֆիա), ովքեր դժվարությամբ են քնում։ Նրանց տեղադրել են հատուկ լաբորատորիաներում, որտեղ նրանք քնում էին առանց զարթուցիչի։ Սուբյեկտների դիտարկումը հանգեցրել է այն եզրակացության, որ ձմռանը մարդիկ ավելի շատ քնում են REM փուլում (REM-փուլ, որը բնութագրվում է ուղեղի ակտիվության բարձրացմամբ, որի նշանն է աչքերի արագ շարժումները), shantnews-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով Frontiers in Neuroscience ամսագրին:

REM քունը, որը, ինչպես հայտնի է, ուղղակիորեն կապված է ցիրկադային ռիթմերի հետ (կենսագործունեության ցիկլային տատանումներ՝ կապված ցերեկային և գիշերվա փոփոխության հետ), որի վրա ազդում են լուսավորության փոփոխությունները, ձմռանը 30 րոպե ավելի երկար է տևում, քան՝ ամռանը, ասվում է հոդվածում։

Հետազոտությունը ցույց է տվել, որ նույնիսկ քնի հետ կապված խնդիրներ ունեցող քաղաքաբնակներն ավելի երկար են REM քուն ունենում, քան՝ ամռանը, իսկ ավելի քիչ խորը քունը` աշնանը: Հետազոտողները նշում են, որ եթե հետազոտության արդյունքները կարող են կրկնվել առողջ քուն ունեցող մարդկանց մոտ, դա կլինի առաջին ապացույցն այն մասին, որ մարդիկ պետք է կարգավորեն իրենց քնի սովորությունները՝ կախված սեզոնից, գուցե ավելի վաղ քնել մութ և ցուրտ ամիսներին:

Նախկինում Լիվերպուլի համալսարանի գիտնականները պարզել էին, որ քնի վատ որակը եռապատկում է մրսածության հավանականությունը:

Տեսանյութեր

Լրահոս