Բաժիններ՝

Վրաստանը Թուրքիա կուղարկի հատուկ տեխնիկա և փրկարարներ

Վրաստանի կառավարությունը համապատասխան տեխնիկա և փրկարարներ կուղարկի Թուրքիա՝ մասնակցելու փրկարարական աշխատանքներին:

«Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշման համաձայն՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով Վրաստանի կառավարությունն առաջիկա ժամերին համապատասխան տեխնիկա և փրկարարների կուղարկի փրկարարական աշխատանքներին մասնակցելու համար», – ասվում Է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ինչպես հստակեցրել են գերատեսչությունում, Թուրքիայում երկրաշարժի հետևանքների դեմ պայքարի գործում կներգրավվեն Վրաստանի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների վարչության աշխատակիցները։ Թուրքիայի հարավում գտնվող Քահրամանմարաշ նահանգում լույս երկուշաբթի գիշերը 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Վերջին տվյալներով՝ զոհվել Է 912 մարդ, վիրավորվել՝ 5385-ը: Երկրաշարժի հետևանքով Սիրիայի երեք նահանգներում զոհվել է 371 մարդ, վիրավորվել՝ 1089-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս