
Հայ մրցավարներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Կիպրոսում

Հայաստանը ներկայացնող մրցավարները ուսումնամարզական հավաք կանցկացնեն: ՀՖՖ-ից հայտնում են, որ փետրվարի 3-14-ը հայ մրցավարներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Կիպրոսի Լառնակա քաղաքում: Հավաքին կմասնակցեն 23 մրցավարներ և մրցավարի օգնականներ:
Հավաքի ղեկավարն է Սլավա Ղազարյանը, ֆիզպատրաստության մարզիչն՝ Արման Ալաբերքյանը: Հրահանգիչներն են Կարեն Նալբանդյանը, Գևորգ Հովհաննիսյանը և Հասմիկ Ղարիբյանը։