«Ճանապարհը համախմբման մեջ է և Ադրբեջանին ասելու՝ իր պահանջը չի՛ կատարվելու». Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը շարունակելով հանդիպումներն Արցախի տարբեր համայնքների բնակիչների հետ, հունվարի 29-ին բնակիչների հետ հանդիպել է նաև Ստեփանակերտում ու խոսել շրջափակման պայմաններում արցախահայության անելիքներից։
«Կարևոր է, որպեսզի մենք, բոլորս մեր մեջ որոշում կայացնենք, որ ուզում ենք իսկապես այս ճանապարհով գնանք, չվախենանք դրա մասին խոսել, չվախենանք այն խնդիրներից, որոնք կան, կուտակվել են, դրանք մաքրենք ու գնանք առաջ, ոչ թե հետ նայելով։ Դա ծանր, երկար ճանապարհ է, և մենք բոլորս դրան պետք է պատրաստ լինենք, մենք հասարակությունով։
Միակ ճանապարհն այս համախմբվելու մեջ է և ասելու՝ ձեր պահանջը չի կատարվելու, ադրբեջանցիներ։ Ձեր ուզածը, որ մենք այստեղ չկանք՝ չի լինելու»,- ասել է Ռուբեն Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում