
Ոսպով, բլղուրով և հավով փլավ

Բաղադրիչներ
• խոշոր բլղուր- 1,5 բաժակ
• ոսպ- 1-1,5 բաժակ
• սոխ- 2-3 գլուխ, կտրատած
• սխտոր- 1 պճեղ
• հավի միս- 450 գ., եփած
• աղ և սև պղպեղ
• ուրց
• ձեթ
• հավի արգանակ
Պատրաստման եղանակը
Բլղուրը լվանալ, ավելացնել 2,5 բաճակ ջուր, դնել կրակի վրա, հասցնել եռման, անջատել, ծածկել կափարիչով, թողնել մնա, մինչև ուռչի։
Ոսպը եփել։
Ձեթով տապակել սոխը, ավելացնել սխտորը, տապակել 1 րոպե, ավելացնել աղը, սև պղպեղն ու ուրցը։
Ավելացնել եփած, կտրատած հավի միսը, տապակել ևս երկու րոպե, ավելացնել բլղուրը, ոսպը և արգանակը, խառնել։ Եփել ևս 3 րոպե։