«Արցախը շրջափակելով՝ Ադրբեջանը ցանկանում է ևս մեկ օղակ սեղմել Հայաստանի շուրջ». Սեյրան Օհանյան
Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց՝ հաշվի առնելով այն բոլոր գործընթացները, որոնք Ադրբեջանն իրականացնում է Հայաստանի ու Արցախի նկատմամբ, բացահայտ ցույց է տալիս, որ Ադրբեջանը բնավ չի պատրաստվում խաղաղ համակեցության։
«Ամենացավալի խնդիրը, որը վերջին շրջանում տեղի է ունեցել և մեծ ազդեցություն է ունեցել մեր ժողովրդի վրա՝ Արցախի շրջափակումն է Ադրբեջանի կողմից։ Դրանով Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է ևս մեկ անգամ, ևս մեկ օղակ սեղմել Հայաստանի շուրջ։ Այսինքն՝ Արցախը շրջափակելով՝ Ադրբեջանը ցանկանում է ևս մեկ օղակ սեղմել Հայաստանի շուրջ: Այս առումով 2023 թվականը բավականին բարդ տարի է լինելու»,- շեշտեց Սեյրան Օհանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում