
Մարտունի համայնքում 2022 թվականին գրանցվել է 906 ծնունդ, 572 մահ

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում 2022 թվականին գրանցվել է 906 ծնունդ, 572 մահ, 463 ամուսնություն, 56 ամուսնալուծություն։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման Մարտունու տարածքային սպասարկման գրասենյակի պատասխանատու Մարինե Հակոբյանը, 2021 թվականի համեմատ թեեւ Մարտունի համայնքում ծնունդները նվազել են 77-ով, սակայն 72–ով էլ նվազել են մահվան դեպքերը։
2022-ին 2021 թվականի համեմատ 108- ով ավելացել են գրանցված ամուսնությունները, 11-ով՝ ամուսնալուծությունները։
Խոսրով Խլղաթյան