Մարտի 11-ին Արմավիրի մարզի Գայ գյուղում բնակարանային գողություն էր կատարվել: Օգտվելով տանտերերի բացակայությունից՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին պատուհանը և ննջասենյակի պահարանից գողացել ոսկյա զարդեր:
ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել է ՀԱՊԿ երկրների փոխգործակցության և ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման հետ կապված հարցերը:
Վահե Ղազարյան, շարունակի լռել, ձև տուր, թե իբր տեղում չես, կույր ես, խուլ ես, համր ես։ Բայց ասեմ, որ դա էլ չի օգնի։
Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը 2022թ. մայիսի 19-28-ը Արցախում կազմակերպում է մշակութային մեծ փառատոն, որի շրջանակում տեղի են ունենալու թատերական ներկայացումներ, ֆիլմի ցուցադրություն, ազգային պարի բաց դասեր, մշակութային քննարկումներ և ռազմահայրենասիրական մեծ համերգ:
ԶՈւ գլխավոր շտաբի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի ղեկավարությամբ մայիսի 17-21-ն անցկացվելու է հրամանատարաշտաբային զորավարժություն՝ պայմանական հակառակորդի ագրեսիայի սպառնալիքի պայմաններում առկա ուժերով և միջոցներով պաշտպանողական օպերացիայի նախապատրաստման ու վարման թեմայով։
Ռումինիան լիովին հավանություն է տալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի սահմանմանը եւ հույս ունի Հունգարիային համոզել՝ աջակցելու այդ նախաձեռնությանը:
Առաջին դասարան հաճախող երեխաների համար առցանց հայտագրումը պարտադիր կլինի բոլոր այն դպրոցների համար, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն:
Կիպրոսում մայիսի 13-ին անցկացվել է «Կիպրոս Պոնտոս Հայաստան. այլևս երբե’ք որևէ ցեղասպանության» խորագրով միջոցառում՝ նվիրված հայերի, պոնտոսի հույների, ինչպես նաև Կիպրոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին: Միջոցառումը կազմակերպվել էր Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում ներկայացված Ազգային ժողովրդական ճակատ կուսակցության կողմից:
Ավելի քան 1,3 միլիոն մարդ էժամանել Ռուսաստան Ուկրաինայից եւ Դոնբասից, ՏԱՍՍ-ին հայտնել է ուժային կառույցների մի աղբյուր։
Ոստիկանության աշխատակիցները, հղում անելով վերադաս ղեկավարներից հրաման ստացած լինելու վրա, առանց օրինական հիմքերի, մի խումբ մարդկանց ավտոմեքենաները տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք և հրաժարվում են վերադարձնել:
2021-22 ուսումնական տարվա ավարտը, բոլոր հնգօրյա աշխատող հաստատություններում ակնկալվում է այս տարվա հունիսի 3-ին, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթ ունեցող հաստատություններում՝ հունիսի 6-ին: Այդ օրերին տեղի կունենա նաև վերջին դասի արարողությունը:
Եվրոպական միություն-Հայաստան գործընկերության խորհրդի 4-րդ նիստը տեղի կունենա մայիսի 18-ին, Բրյուսելում:
Կրեմլում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը. ՈՒՂԻՂ:
Մայիսի 13-ին Աննա Հակոբյանը մեծաքանակ թիկնապահներով այցելել է Գավառ քաղաք։
Հետևելով ՀՀ ոստիկանության այսօրվա գործողություններին՝ ինձ մոտ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը, վերադառնալով Նիդերլանդներից, ագրեսիվ գործելու հրահանգ է տվել ոստիկաններին:
Ապօրինություններով զբաղվող ոստիկանության պահանջներն ինչպե՞ս կարող ենք այսուհետ օրինական համարվել: Այն, ինչ տեղի է ունենում այսօր Երևանում, կոչվում է ոստիկանական беспредел:
Մայիսի 16-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 18-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 17-ին, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սաստիկ ավազահողմը, որը մայիսի 16-ին իրենով ծածկել է Իրաքի շատ տարածաշրջաններ, հանգեցրել է երկրի երեք միջազգային օդանավակայանների, այդ թվում Բաղդադի օդանավակայանի փակման: Այդ մասին հաղորդում է Al Sumaria հեռուստաալիքը:
Այսօր վաղ առավոտից, ընդդիմադիրները, ինչպես նախօրեին հայտարարել էին, 5 ուղղություններով ավտոերթ էր իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում ու Երևանից դուրս եկող մայրուղիներով: Արդեն առավոտյան իշխանական ու իշխանամերձ կայքերը գրեցին, որ վաղվանից ավտոերթի մասնակիցների մեքենաները բերման են ենթարկելու, պահելու են տուգանային հրապարակում, իսկ վարորդները ենթարկվելու են վարչական պատասխանատվության, մինչդեռ ավտոերթի մասնակիցներն ունեն Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներ:
«Սա ոչ այլ ինչ է, քան Հայաստանում Մոսկվայի դիրքերի թուլացմանն ուղղված քայլ: Իսկ թե ինչով կարող է լրացվել Հայաստանից ռուսական գործոնի դուրսմղման արդյունքում ձևավորված վակուումը, կռահում ենք բոլորս»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Կիևյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այսօր վաղ առավոտյան Երևանում 5 տարբեր ուղղություններով մեկնարկած ավտոերթի մասնակիցները ավտոերթի գրեթե ավարտին բերման ենթարկվեցին, իսկ նրանց մեքենաները տարվեցին տուգանային հրապարակ։
168.am-ի հետ զրույցում փաստաբան Արմեն Մելքոնյանն անդրադառնալով ոստիկանության այս գործողություններին՝ նշեց, որ ոստիկանությունն ավտոերթի մասնակիցների նկատմամբ կիրառել է ոչ իրավաչափ ուժ։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արա, գետինը մտնեք դուք՝ ազերի դիվերսանտների դեմ կյանքը չխնայած Ազատ Ասոյանի հորն եք բերման ենթարկում։
The Washington Post-ի սյունակագիր, ամերիկահայ Դեյվիդ Իգնեշիուսն «Հայաստանի եւ նրա պատմական հակառակորդներ՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ» հարաբերությունները կարգավորելու այս օրերի խաղաղ գործընթացը որակում է «անհավանական»: Զարմանալին այն է, որ այս գործընթացին իրենց աջակցությունն են ցուցաբերում թե՛ ԱՄՆ-ը, և թե՛ ՌԴ-ը, շեշտում է Իգնեշիուսը:
Դերակատարները շատ են՝ իշխանություն, ընդդիմություն, ակտիվ հասարակություն, մեծաթիվ դիտորդ հասարակություն, միջազգային հանրություն, հարևաններ, թշնամիներ։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները Մոսկվայում սպասվող հոբելյանական գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն ռազմական համագործակցությունը խորացնելու և բիոլոգիական անվտանգության հետ կապված հարցեր:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօրվա վայրագությունները վկայում են հետևյալի մասին.
«Միայն Արաբկիրի բաժին ապօրինի բերվել է 22 քաղաքացի։ Ես շրջայցից հետո բաժնից դուրս եկա, բայց փաստաբաններ Ամրամ Մակինյանն ու Մանուշ Եսայանը մնացին բաժնում՝ անհրաժեշտ օգնությունն ապահովելու։ Բոլոր բաժիններում փաստաբանները աշխատում են։ Բոլոր բաժիններ այցելում են նաև ընդդիմադիր պատգամավորները։ Ոչ մի ապօրինի բերված արժանապատիվ քաղաքացի չի մնում առանց ուշադրության»։
Ազատ Ասոյանը զոհվել էր ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ՝ դիվերսիոն ներթափանցման ժամանակ, երբ առանց զենքի հերոսաբար կռվել էր 10-ից ավել ադրբեջանցիների հետ և ընկել հերոսի մահով։