ԵՄ-ն ու Հայաստանը կքննարկեն վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները

Եվրոպական միություն-Հայաստան գործընկերության խորհրդի 4-րդ նիստը տեղի կունենա մայիսի 18-ին, Բրյուսելում:

Այս մասին հայտնում է ԵՄ խորհրդի կայքը:

Նշվում է, որ նիստի ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունները և քաղաքական հարցեր:

ԵՄ անդամ երկրները և Հայաստանը մտքեր կփոխանակեն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքի, ինչպես նաև տնտեսական և ներդրումային պլանի վերաբերյալ:

Կքննարկվեն քաղաքական երկխոսության, ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների, առևտրատնտեսական համագործակցության հետ կապված հարցեր: Անդրադարձ է լինելու նաև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հեռանկարներին:

Մասնակիցները քննարկելու են նաև տարածաշրջանային հարցեր (Ռուսաստան/Ուկրաինա, Թուրքիա Իրան), ինչպես նաև ԼՂ հարցը:

Տեսանյութեր

Լրահոս