Բաժիններ՝

Գայ գյուղում կատարված բնակարանային գողությունը բացահայտվել է

Մարտի 11-ին Արմավիրի մարզի Գայ գյուղում բնակարանային գողություն էր կատարվել: Օգտվելով տանտերերի բացակայությունից՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին պատուհանը և ննջասենյակի պահարանից գողացել ոսկյա զարդեր:

Գողության մասին հաղորդումը ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էր կեսգիշերին մոտ՝ օպերատիվ կառավարման կենտրոնից:

Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ:

Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները: Հաղորդումից երկու ամիս անց բնակարանային գողությունը բացահայտվեց: Մարզային վարչության քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ գաղտնի հափշտակությունն արել են երկու տղամարդ, որոնցից մեկը՝ Էջմիածին քաղաքի, մյուսը՝ Գայ գյուղի բնակիչ:

Մայիսի 13-ին կասկածվողները հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին, ապա ներկայացվեցին նախաքննական մարմնին: Նրանցից մեկը ձերբակալվել է, մյուսը՝ ստորագրությամբ բաց թողնվել։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս