Աշխատանքներ են տարվում պատերազմից տուժած բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ: Ավարտվում է մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի նոր շենքի շինարարությունը, հաստատված է գույքի ու սարքավորումների ցանկը և հետևողական աշխատանքների արդյունքում առաջիկայում նախատեսվում է բացումը։
Չինացի Զեն Թիենքին խոստանում է՝ հայկական գինին իր հետ Չինաստան է տանելու, բայց ոչ միայն իր հարազատներին հյուրասիրելու, այլ նաև բիզնես մտադրության նպատակով։ Ցանկանում է համագործակցել մի քանի գինի արտադրողի հետ: «Երևանի գինու օրերին» առաջինը կանգ է առել «Արենիի գինու գործարանի» տաղավարի մոտ. չինացի բիզնեսմենին հայտնի է նաև Արենիի գինին։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին իրավապահ մարմինների պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում հասարակական կարգի ու անվտանգության դեմ ուղղված հանցավոր դրսևորումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:
«Դժվար է պատկերացնել կառուցողական գործընթաց, երբ մեկ հանդիպում պետք է լինի Մոսկվայում, մյուսը՝ Բրյուսելում, և մի պարագայում, երբ Մոսկվան ու Բրյուսելը պայքարում են գործընթացում միջնորդության առաջին տեղի համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով աշխարհաքաղաքական իրավիճակին ու տարածաշրջանային զարգացումներին:
ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ շարժման սկզբից մինչև 35-36-րդ օրերը բերման է ենթարկվել մոտ 2500 քաղաքացի:
Լուսաձայնային նռնակ մեր վրա գցել են ԵՄ դեսպանատան դիմաց, իրենցից ծպտուն լսել ե՞ք, ամոթ է. Վարդևանյան:
«Բոլորս վրդովվում ենք միջազգային կառույցների, արևմտյան դեսպանատների լռությունից. ես հիմնավոր կասկած ունեմ, որ այդ լռությունը գին ունի, ու այդ գինը վճարվել է արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններով»,- Ֆրանսիայի հրապարակում համաժողովրդական հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Նշենք, որ նա մեղադրյալի կարգավիճակ ունի դեռեւս 2022 թվականի ապրիլի 13-ից։
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Ուկրաինան, Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են Օդեսայից հացահատիկով ուկրաինական նավերի դուրս գալու նախնական սխեմայի շուրջ։
Հայաստանին 2.6 մլրդ եվրոյի չափով եվրոպական ֆինանսական օգնության տրամադրման հարցում ուշացումներ չեն լինի։ Այս մասին Ազգային ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թ. պետբյուջեի կատարման նախնական քննարկման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:
Ոչ մի միջանցքի կարիք չկա, ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև սահման, միջանցք չի եղել, դա զավթված է. Հրանտ Բագրատյան։
Հայաստանի ԱԳ նախարարը կարո՞ղ է հստակ պատասխանել այս հարցերին։
Աշխարհի առաջատար ֆինանսական պարբերականներից մեկը՝ «Bloomberg»-ը, հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամենամեծ մրցակիցը գնաճն է, քանի որ Թուրքիան մտնում է նախընտրական փուլ։
Արեւմտյան երկրները թուլացել են Ռուսաստանի դեմ սեփական պատժամիջոցների հարուցած տնտեսական խնդիրների պատճառով, դրա հետեւանքով Եվրոպան սկսում է նվազեցնել Մոսկվայի դեմ տնտեսական դիմակայման շրջապտույտները:
Ձեր վախերով մի նպաստեք Փաշինյանի կողմից տարվող կործանարար քաղաքականությանը, միացեք. Մենուա Սողոմոնյան։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, ինչը ենթադրում է, որ պատերազմի մեջ գտնվող պաշտպանական գերատեսչության ղեկավարը բավականին ժամանակ տրամադրելու է, ինչո՞ւ չէ՝ արդեն իսկ տրամադրում է կուսակցական կամ ներկուսակցական խնդիրների լուծմանը, որից տուժողը բանակն է և պաշտպանության ոլորտը:
Հարավային Կովկասում շարունակվում է պահպանվել լարվածությունը, չնայած հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առաջընթաց է նկատվում։ Երևանում կայացած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին այս մասին հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Աշխարհում կորոնավիուսով վարակման դեպքերի թիվը մայիսին ավալացել է մոտավորապես 15,9 միլիոնով: Դա մեկ երրորդով պակաս է, քան եղել է ապրիլին, եւ համապատասխանում է անցյալ տարվա հոկտեմբերի մակարդակին, հետեւում է ՏԱՍՍ-ի հաշվարկներից։
ՀՀ տարածքում ներդրումային ծառայություններից օգտվելու համար պետք է դիմել Կենտրոնական բանկի կողմից համապատասխան լիցենզիա ստացած ներդրումային ծառայություններ մատուցող կազմակերպություններին։
«Ռուսատոմ Խելսկեա» բաժնետիրական ընկերությունը (առողջապահության բնագավառում «Ռոսատոմ» պետական կորպորացիայի դիվիզիոն) եւ եգիպտական Pharco Pharmaceuticals առաջատար դեղագործական ընկերությունն ստորագրել են համագործակցության հուշագիր, որը նախատեսում է ռադիոդեղագործական պատրաստուկների համատեղ մշակում, արտադրություն եւ շուկա դուրսբերում:
#ՀԻՄԱ։ Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է համաժողովրդական հանրահավաքը՝ ՈւՂԻՂ
168.am-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Արագածոտնի նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանն անդրադառնալով արդեն խոշորացված համայնքները կրկին խոշորացնելու նախագծին, ասաց՝ գործընթացը, որը սկսվել է դեռևս նախորդ տարի, որի վերաբերյալ մեկ ձևական հանրային լսում անցկացվեց խորհրդարանում, այդ ժամանակ հստակ իր տեսակետն արտահայտել է, և ժամանակը ցույց է տվել, որ ճիշտ էր։
Դումայի նախագահի խոսքով՝ Ուկրաինայում ռազմական կենսաբանական ծրագրի իրականացումը ԱՄՆ-ի և Ուկրաինայի կողմից կենսաբանական և թունավոր զենքերի արգելման մասին կոնվենցիայի խախտումների վերաբերյալ պետք է միջազգային հետաքննության առարկա դառնա:
ԱՄՆ-ը պատրաստ չէ գնալ հակառուսական պատժամիջոցների մեղմացման Սեւ ծովով հացահատիկի արտահանումը վերսկսելու փոխարեն: Այդ մասին հաղորդել է Politico-ն՝ վկայակոչելով նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնյաներին: ԱՄՆ-ն ուշադիր հետեւում է Սեւ ծովով հացահատիկի արտահանումը վերսկսելու շուրջ բանակցությունների ընթացքին, որոնք ՌԴ-ի հետ վարում են ՄԱԿ-ը եւ Թուրքիան:
Խորհրդարանականը նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների համար կարևոր թեմա է խաղաղապահ ներուժի հզորացումը և այս ոլորտում միասնական իրավական տարածքի ստեղծումը։
Վոլոդինը հիշեցրեց, որ խորհրդի նիստն անցնում է Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն հիմնելու վերաբերյալ որոշման 20-ամյակի համատեքստում։
Հայաստանի ծանրամարտի հավաքականում հաջորդ մրցաշարերին նոր երիտասարդ ծանրորդների անուններ են լինելու:
ԿԺԴՀ-ն կարող է պատրաստվել միջուկային փորձարկման Փունգերիի զորավարժարանում: Հունիսի 6-ին այդ մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին այդ գործակալության Կառավարիչների խորհրդի նիստում։
Երևանի Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում hունիսի 3-ին կատարված զանգվածային անկարգության դեպքի առթիվ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում նույն օրը հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվել են քննչական ու դատավարական անհրաժեշտ գործողություններ։
Թուրքիայի եւ Վենեսուելայի կենտրոնական բանկերի ներկայացուցիչները Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում Ռուսաստանի հետ կքննարկեն համագործակցությունը վճարայն համակարգերի ոլորտում: