Ջուր չունեցող համայնքների ղեկավարները ջրագծի փոխարեն նախընտրում են ասֆալտը՝ ջրագծի փոխարեն. Լենա Նազարյան

Ազգային ժողովում այս պահին ընթանում է Կառավարության հետ հարցուպատասխանը, որին ներկա է նաև Նիկոլ Փաշինյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը դիմելով Տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին՝ ասաց, որ այսօր Հայաստանի բազմաթիվ համայնքներում խմելու ջրի խնդիր կա, և, որ հիմնականում կանայք խմելու ջուրը դույլերով են կրում տարբեր աղբյուրներից, ապա հարցրեց, թե համայնքների խոշորացումից հետո բյուջեից գումար հատկացվելո՞ւ է այս խնդիրը լուծելու համար։

Սանոսյանը պատասխանեց, որ մի շարք համայնքներում ենթակառուցվածքային խնդիրներ կան, բայց դրանք արագ լուծում են․

«Գիտեք, որ մեր երկրի բնակավայրերի մի մասը գտնվում է «Վեոլիա ջուր» ընկերության սպասարկման տիրույթում, դրանք մոտ 350 գյուղեր են, 42 քաղաք և մայրաքաղաք Երևանը։ Այսօր ես առիթ ունեցա նշելու, որ «Վեոլիա ջուր» ընկերության սպասարկման գոտում պատկերը բավական բարվոք է։ Մասնավորապես Երևանում հիմա միջին ժամային առումով ջրատվությունը 23.1 ժամ է օրվա ընթացքում, քաղաքներում՝ 20.6, գյուղական բնակավայրերում՝ 20.1 թե 20.2։ Այսինքն՝ բավական դրական տենդենցով կարգավորվում է և՛ ի շնորհիվ Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի, և՛ ի շնորհիվ «Վեոլիայի» կողմից իրականացվող ծրագրերի»։

Սանոսյանը նաև հավելեց, որ բազմաթիվ համայնքներում այսօր պետական և սուբվենցիոն ծրագրերով խմելու ջրի ցանցերի անցկացման ծրագրեր են իրականացնում․

«Նույն 2021 թվականին Հայաստանի 95 բնակավայրում իրականացվել է խմելու ջրագծեր անցկացնելու ծրագրեր, դա Հայաստանի բնակավայրերի առնվազն 10 տոկոսն է։ Կառավարությունը հաշվի առնելով, որ այս խնդիրներն առաջնային են և կարևոր են, 2022 թվականի սուբվենցիոն կարգի մեջ փոփոխություն ենք իրականացրել և նոր հայտերի մեջ, եթե համայնքը դիմի սուբվենցիոն ծրագրերով խմելու ջրագիծ անցկացնելու, արդեն Կառավարության մասնաբաժինը 5 տոկոսով ավելի մեծացրել ենք․․․»։

Լենա Նազարյանը նկատեց, որ բազմաթիվ ջուր չունեցող համայնքների ղեկավարներ ջրագծի փոխարեն՝ նախընտրում են ասֆալտը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս