
Մահվան ելքով վթար Երևան-Մեղրի ճանապարհին

Հունիսի 14-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 142-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան Տիանա» և «ԿամԱԶ-5320» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Տիանայի» 52-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 22-ամյա ուղևոր Սեյրան Համբարձումյանը մահացել է:
Կատարվում է քննություն: