Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի պաշտպանի միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մերժեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպանի միջնորդությունը։ Քրեական հետապնդումը Գևորգյանի նկատմամբ չի դադարեցվի։

Դատական ակտը ենթակա է բողոքարկման վերադաս ատյանում` որոշումն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում։

Հիշեցնենք, որ երեկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդել էր դադարեցնել քրեական հետապնդումն իր պաշտպանյալի նկատմամբ։ Նա հիշեցրել էր, որ Գևորգյանը ԵԽԽՎ անդամ է, օժտված է անձեռնմխելիությամբ և, ըստ ԵԽԽՎ կանոնակարգի, չի կարող քրեական հետապնդման ենթարկվել։
Պաշտպանական կողմը միացել էր միջնորդությանը, իսկ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկել էր՝ խնդրելով մերժել միջնորդությունը։

Տեսանյութեր

Լրահոս