
Օդի ջերմաստիճանը հունիսի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

Հանրապետության տարածքում`
Հունիսի 15-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 16-20-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունիսի 15-ի կեսօրից հետո սպասվում է, 16-17-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Հունիսի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հունիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան` 36.00C (2006 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` 7.40C (1966 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` 21.00C