Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 29-ին Հայաստան վերադարձել և Վաղարշապատի բաժին է ներկայացել 31-ամյա Արթուր Խ.-ն։
NASA-ն որոշել է մինչև նոյեմբեր հետաձգել «Արտեմիս 1» (Artemis-1) առաքելության շրջանակներում գերծանր հրթիռի արձակումը Լուսին՝ «Իեն» փոթորիկից հրթիռում լրացուցիչ ստուգումներ իրականացնելու համար։
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից Մոսկվա պաշտոնական այց կատարելու հրավեր է ստացել:
Սյունիքի մարզի սահմանամերձ Դավիթ Բեկ գյուղում երեկ դաշտում հրդեհ էր բռնկվել, և ըստ ԱԻՆ պաշտոնական հաղորդագրության՝ այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։
Հաջորդ ջեռուցման սեզոնին Ուկրաինան մտադիր է ամբողջությամբ հրաժարվել ջեռուցման համար բնական գազի օգտագործումից, և այդ ուղղությամբ դրական փորձը ցույց է տալիս Ժիտոմիր քաղաքն է։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել է Արցախի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։
Մեխիկոյում սեպտեմբերի 28-30-ը անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է «Կոնֆլիկտային տարածքներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի» գործադիր տնօրեն Վալերի Ֆրիլենդի հետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երկրորդ նիստը:
Բուրկինա Ֆասոյում զինվորականները մեկ տարում երկրում երկրորդ հեղաշրջումն են իրականացրել: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Կապիտան Իբրահիմ Տրաորեն զինվորականների իր խմբի հետ տապալել է փոխգնդապետ Պոլ-Անրի Սանդաոգո Դամբուին, ով երկրում իշխանության էր եկել հունվարի 24-ին:
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ:
Թարթառի շրջանի գյուղերից մեկի տարածքում ականի պայթյունի հետեւանքով երկու մարդ է տուժել։
Մեխիկոյում սեպտեմբերի 28-30-ը անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը գործընկերային հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության մշակույթի և սպորտի նախարար Լինա Մենդոնիի և Կիպրոսի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Յանիս Թումազիսի հետ։
Այո’, դու դավաճան ես, որովհետև՝ իշխանության ես եկել այն թեզով, որ երաշխավորելու ես Արցախի ժողովրդի ինքնորոշումը, բայց Արցախը ճանաչում ես Ադրբեջանի մաս, խոստացել ես, որ կստորագրես Արցախի հարցը լուծող այնպիսի փաստաթուղթ, որը կբխի Արցախի ժողովրդի շահերից, Հայաստանի ժողովրդի շահերից, Ադրբեջանի ժողովրդի շահերից, բայց այսօր ստորագրում ես փաստաթուղթ, որը բխում է միայն Ադրբեջանի ժողովրդի շահերից։
Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելու Վաշինգտոնի փորձերը խելամիտ չեն, կարծում է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը։
Վալերի Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի «Արարատի» սպորտային տնօրենի պաշտոնում:
Տիգրան Ա.-ի ներկայանալու մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին սրացումները, որոնք լայնամասշտաբ պատերազմի կարող են հանգեցնել՝ «ուշագրավ» էր ադրբեջանական կողմին հղվող մեղադրանքներով, թե Ադրբեջանն այդպիսով ցանկանում է ստանալ այդքան բաղձալի «Զանգեզուրի միջանցքը», ինչն ի սկզբանե անընդունելի է պաշտոնական Երևանի համար:
Ֆինլանդիայի, Շվեդիայի և Թուրքիայի պատվիրակությունները կարող են հանդիպել հոկտեմբերին ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի շուրջ:
Իրականում «Էրատո» ջոկատը հայ կնոջ ամոթն էր, խայտառակությունն էր, ապացույցն այն բանի, որ կնոջ տեղը օջախում է, որտեղ պետք է գլուխը կախ ապրի՝ եթե նույնիսկ անհավասար ու դավադիր պատերազմի դաշտում իր զավակների արյունն է հոսում։
2021-2022 թվականներին Արցախի տարածքում արձանագրվել է կապի տարբեր միջոցներով, սոցիալական ցանցերով գովազդվող ծառայությունների մատուցման պատրվակով և նմանատիպ այլ եղանակներով արտահայտված խաբեությամբ ֆիզիկական անձանցից խարդախությամբ հափշտակություն կատարելու 70 դեպք, որոնց կապակցությամբ հարուցվել է ընդհանուր 65 քրեական գործ: Այս մասին հայտնում է Արցախի դատախազությունը:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Թուրքիային F-16 ինքնաթիռների վաճառքը սահմանափակելու առաջարկով է հանդես եկել:
Չինական Sinovac կենսադեղագործական ընկերությունը ապագայի մեծ պլաններ ունի և շարունակելու է գործունեությունը վարակիչ հիվանդություններից պաշտպանող պատվաստանյութերի հետազոտության ու նորարարության ուղղությամբ:
Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է հոկտեմբերի ամսվա դասակարգման աղյուսակը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ քաղաքական, անվտանգային , միջազգային սուբյեկտայնության և նույնիսկ սահմանադրականության տեսանկունից վախճանվել է: Որքան էլ մեզ վրա «պողպատյա մանդատ», «օրենքի դիկտատուրա» և «անշեղ խաղաղության օրակարգ» կոչվող պոստուլատներ էին վաճառում, այն այլևս վախճանվել, է թե՛ օբյեկտիվ և թե՛ սուբյեկտիվ հանգամանքների ծանրության արդյունքում:
Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը ստորագրել է ապրիլի 24-ը նահանգում որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու օրինագիծը, որի հեղինակն է Կալիֆորնիայի նահանգային ժողովի պատգամավոր Ադրին Նազարյանը:
Սեպտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նիստին և հանդես եկել ելույթով։
Շվեդիայի Ազգային ռազմավարական արտադրանքի վերահսկողական տեսչությունը (ISP) հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ պաշտոնական Ստոկհոլմը վերացրել է 2019թ-ից ի վեր Թուրքիայի նկատմամբ սահմանված զենքի արտահանման էմբարգոն:
Եթե Նիկոլ Փաշինյանը իրոք հավատում է իր ասածին, ապա ինքը շարունակում է չտիրապետել բանակի իրական վիճակին ու չհասկանալ զեկուցածի և իրականության տարբերությունը։
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։
Թուրքիան չի կարող ճանաճել Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների և Զապորոժիեի ու Խերսոնի մարզերի՝ ՌԴ-ի կազմ մտնելու որոշումը։ Այս մասին ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կայքում։