![](/banners/BeFunky-design.jpg)
Արցախի պատգամավորներն Արայիկ Հարությունյանին առաջարկել են անվտանգության խորհրդի նիստ հրավիրել
![](https://168.am/wp-content/uploads/2022/10/01-20.jpg)
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել է Արցախի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները և առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվելիք հնարավոր քայլերը։
Քննարկումների արդյունքում խորհրդարանական ուժերի կողմից առաջարկվել է հրավիրել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նիստ։