
Բուրկինա Ֆասոյում զինվորականները մեկ տարում երկրում երկրորդ հեղաշրջումն են իրականացրել

Բուրկինա Ֆասոյում զինվորականները մեկ տարում երկրում երկրորդ հեղաշրջումն են իրականացրել: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Կապիտան Իբրահիմ Տրաորեն զինվորականների իր խմբի հետ տապալել է փոխգնդապետ Պոլ-Անրի Սանդաոգո Դամբուին, ով երկրում իշխանության էր եկել հունվարի 24-ին: Նրա հեռացման մասին հայտարարվել է Բուրկինա Ֆասոյի ազգային հեռուստատեսության եթերում։ Փոխգնդապետ Պոլ-Անրի Սանդաոգո Դամբուի գտնվելու վայրը հայտնի չէ։
Տրաորեն որպես հեղաշրջման պատճառ նշել է իր նախորդի ՝ իսլամիստների դեմ պայքարելու անկարողությունը։ Հատկանշական է, որ փոխգնդապետ Պոլ-Անրի Սանդաոգո Դամբուին նույն պատճառով տապալել էր երկրի ընտրված նախագահ Ռոք Մարկ Կաբարեին։
Տրաորեն դադարեցրել է Սահմանադրության գործողությունը, արձակել խորհրդարանը, արգելել քաղաքական գործունեությունը և կարգադրել փակել սահմանները եւ պարետային ժամ սահմանել: