Կատարվում է նախաքննություն:
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է. «Երկու տարի առաջ մեր դեմ սանձազերծված անհավասար պատերազմի ընթացքում կանանց ջոկատ կազմեցի մեր զինվորի կողքին լինելու, նրան մենակ չթողնելու նպատակով»:
Հայտնի է նաև, որ 2024 թվականի հայտերի համար հասանելի կլինի մինչև 55,000 բազմազանության վիզա։
Այն բանից հետո, երբ ռուս-ուկրաինական հակամարտության ու Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներով պայմանավորված, Վերին Լարսի անցակետով տրանսպորտային հոսքերը կտրուկ ավելացան՝ հանգեցնելով կիլոմետրանոց հերթերի գոյացման, կառավարությունը որոշեց կազմակերպել լաստանավային փոխադրումներ՝ հայաստանյան բեռնափոխադրողների հոգսերը ինչ-որ կերպ թեթևացնելու համար։ Դա այս տարվա մարտի 24-ին էր։ Անցել է 6 ամսից ավելի, բայց լաստանավը չկա ու չկա։
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 30-ին Ադոնցի փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 24-ամյա Հովհաննես Հ.-ն:
Սեպտեմբերի 13-ին թշնամու սանձազերծած պատերազմի հետևանքով Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանական մարտերում հերոսաբար զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող 20-ամյա Էդուարդ Սիանոսյանը։
Առ Աստված գոհունակ սրտով և ուրախությամբ շնորհավորում ենք բոլորիս՝ Արցախի թեմի վերաբացման 33-րդ տարվա կապակցությամբ:
Սեպտեմբերի 27-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ լիազորությունները կասեցված դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվեց։ Դատավոր Լուսինե Սեփխանյանը հրապարակեց վճիռը՝ արդարացնելով Բախշիյանին, ճանաչելով և հռչակելով դատավորի անմեղությունը։
ԵԱՀԿ-ն կարող է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման։ Լեհաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարներ Ռաու Զբիգնեւը եւ Կատարին Կոլոննան հեռախոսով քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին վերջին իրադարձությունները։
«Տղերք, քանի ուշ չէ, գործ հարուցեք Փաշինյանի դեմ, կդատվեք». Վահան Հովհաննիսյանի կոչը՝ իրավապահներին
Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 30-ին բաժին է ներկայացել 24-ամյա Վահե Ա.-ն։
Ավելին, 2021 թվականի հունվարի 1-ից, այդ հարկատեսակի դրույքաչափը բարձրացվել է մի քանի անգամ, մասնավորապես հասարակական կառուցապատման ենթակա հողերի համար մինչև 42 անգամ։
44-օրյա պատերազմից հետո, ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների, դեռևս 70 զինվոր համարվում է անհետ կորած. նրանց այս կարգավիճակի վերաբերյալ դեռևս չկան դատական ակտեր, իսկ քանի դեռ դատական ակտ չկա, Կառավարությունն այս ընտանիքներին հատկացնում է 300 հազար դրամ սոցաջակցություն, ինչը նոյեմբերի մեկից այլևս չի տրամադրվելու։
Եւս մեկ անգամ կոչ ենք անում դադարեցնել սննդի, հագուստի, կենցաղային իրերի, տեխնիկակսն միջոցների հավաքագրումներն ու դրամահավաքները:
Մեծ Բրիտանիան Դանիային օգնություն է առաջարկել «Հյուսիսային հոսքի» վրա հարձակումների հետաքննության համար:
Մեկ տարի առաջ ամուսնացավ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի դուստրը՝ Մանե Ղազարյանը։ Մամուլը գրեց, որ իշխանական վերնախավը հրավիրված էր ոստիկանապետի դստեր հարսանիքին։ Tert.am–ը հայտնում է, որ Վահե Ղազարյանի դուստրը հարսանեկան արարողությանը ստացած գումարով Երևանի Արաբկիր վարչական շրջանում բնակարան է գնել և հանդիսանում է այդ բնակարանի միանձնյա սեփականատերը։ Նա 31մլն 850,000դրամ էթ վճարել բնակարանի դիմաց։ Վահե Ղազարյանի […]
Պետք է դիմագրավել Հայաստանին սպառնացող նոր կապիտուլյացիային։ Պատրաստ լինենք ամեն տեղ՝ պետական սահմաններին, մեր քաղաքների փողոցներում ու հրապարակներում և հատկապես Երևանում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի սկզբին Պրահայում, հնարավոր է, հանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հայաստանում հոկտեմբերի 1-ի ցերեկը, հոկտեմբերի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնեցին Հիդրոօթրևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Սեպտեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանը հերթական հարցազրույցը տվեց Հանրային հեռուստաընկերությանը, որտեղ կրկին հայտարարեց, թե ինքն Արցախի հարցի հետ որևէ առնչություն չունի, քանի որ հարցի հիմնական շահառուն արցախցին է։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում կանայք չեն զորակոչվի:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեկնաբանել է լրատվամիջոցներում տարածված լուրերը, թե ֆեդերացիան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորելու պաշտոնական առաջարկ է արել ռուս մասնագետ Անդրեյ Տալալաևին:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլը սեպտեմբերի 29-ին ասել է. «Հայաստանին զենք չեն մատակարարում. 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից»։
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը Տարեցների միջազգային օրվա առթիվ հոկտեմբերի 1-ին այցելեց մարզի ամենաերկարակյաց կանանց։
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում է 5 փողոց։
Վաղարշապատ խոշորացված համայնքի «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի արդեն նախկին տնօրեն Ալվինա Համբարձումյանն ահազանգում է՝ օրերս կայացել է ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթը, որն անցել է աղաղակող խախտումներով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է.
Փոխհատուցման ծրագրերի իրագործման կարգում նույն մոտեցումը պետք է ցուցաբերվի Արցախյան բոլոր պատերազմներում զոհված զինծառայողների ու ազատամարտիկների ընտանիքներին:
Երեկ կեսգիշերին մարտական դիրքում հրազենային վիրավորումից մահացած հայտնաբերված 19-ամյա Հրաչյա Քարամյանը Արմավիրի մարզի Փշատավան գյուղից էր, տան միակ որդին։
Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը մեկնաբանել է Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը: