«Երեկվա շուրջ երկու ժամ տևած «հարցազրույցի» չոր մնացորդը»․ Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկվա շուրջ երկու ժամ տևած «հարցազրույցի» չոր մնացորդը հետևյալն է:

❗️«Արցախը Ադրբեջան է և վերջ»

❗️«Մենք փակում ենք ՀՀ երրորդ հանրապետության վերջին էջը»

❗️«Անկախության հռչակագրում տեղ գտած դրույթներն այլևս կենսունակ չեն»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ քաղաքական, անվտանգային , միջազգային սուբյեկտայնության և նույնիսկ սահմանադրականության տեսանկունից վախճանվել է: Որքան էլ մեզ վրա «պողպատյա մանդատ», «օրենքի դիկտատուրա» և «անշեղ խաղաղության օրակարգ» կոչվող պոստուլատներ էին վաճառում, այն այլևս վախճանվել, է թե՛ օբյեկտիվ և թե՛ սուբյեկտիվ հանգամանքների ծանրության արդյունքում:

ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ներկայիս ղեկավարի միակ գործառույթն այդ վախճանը ամրագրելն է և վերջ: Նա դա անում էր այդ ամենին հանրային պրոտեստանտ տրամադրութունների և հակազդող ռեսուրսի չեզոքացման մեթոդաբանությամբ և հետագա ավելի ցավոտ քայլերի արձագանքի մոնիտորինգով: Այժմ այդ ամենն արվում է շատ ուղիղ և անթաքույց: Շարունակվող և արդեն բյուրոկրատացված բնույթ ունեցող հայկական շահի, ինքնիշխանության հանձնումը և պետականության գոնե ֆորմալության տոտալ արհամարհանքը դրա ցայտուն օրինակն է:

Նույնիսկ եթե այս իշխանությունը քաղաքականապես գոյատևի մինչև իր ժամկետի ավարտը, միևնույն է մնալու է որպես ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ վախճանը մոտեցնող և ամրագրող իշխանություն:

Բոլոր նրանք, ովքեր ունակ են քաղաքական միտք և բովանդակություն արտադրել պետք է հասկանան, որ վախճանի սկիզբն անշրջելիորեն դրվել է 2018 թվականի թավշյա իշխանազավթմամբ և հընթացս գնացող բոլոր երևույթների սցենարային իրագործման մեկնարկի հիմքերը կրկին 2018-ում են:

Երևույթներն առավել խորը պատկերացնողներն ու գնահատողները պետք է գործեն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ստեղծման իդեալների, ձգտումների և քաղաքական գործողությունների մշակման և իրագործման տիրույթում:

Թե առաջինները և, թե երկրորդներն անելիք ունեն, աշխատանք ունեն, առաքելություն ունեն :Դրա անունն է միություն-պայքար-հաղթանակ:

Հ.Գ. ԽԱՐԱՆԸ, իշխանական մանդատով չի մաքրվելու»։

Տեսանյութեր

Լրահոս