Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Թուրքիային F-16 ինքնաթիռների վաճառքը սահմանափակելու առաջարկով է հանդես եկել:

Ինչպես տեղեկացնում է Հայ դատի հանձնախումբը, Մենենդեսը առաջարկում է համապատասխան բանաձևում լրացում մտցնել, ըստ որի, ԱՄՆ նախագահը չի կարող վաճառել կամ արտոնել նոր ինքնաթիռների արտահանման լիցենզիա կամ F-16-ի արդիականացման տեխնոլոգիա Թուրքիայի կառավարությանը կամ Թուրքիայի ցանկացած ընկերության, եթե Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, ԱՄՆ ներկայացուցչական պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին և Կոնգրեսին չտրամադրի վկայական, որ նման փոխանցումը կատարվում է՝ ելնելով Միացյալ Նահանգների ազգային շահերից, որտեղ կլինի նաև մանրամասն նկարագրություն, թե ինչ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն, որ տրամադրված F-16-երը կրկին չեն օգտագործվելու Թուրքիայի կողմից Հունաստանի օդային տարածքը խախտելու համար:

Եվս մեկ փոփոխությամբ Մենենդեսն առաջարկել է դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ռազմական աջակցությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31