Բաժիններ՝

Վալերի Հովհաննիսյանը կրկին «Արարատ»-ում է

Վալերի Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի «Արարատի» սպորտային տնօրենի պաշտոնում:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 40-ամյա Հովհանիսյանը նախկինում աշխատել է Արարատում՝ 2019/20 մրցաշրջանում հանդիսանալով ակումբի գլխավոր մենեջերը։

«Մեծ ուրախությամբ եմ վերադառնում Հայաստանի ամենաանվանի և ճանաչված ակումբ: Կարծում եմ, որ ակումբում կա բավականաչափ պոտենցիալ սպորտային արդյունքները բարելավելու համար, և ակումբի բոլոր աշխատակիցների հետ միասին պետք է ամեն օր աշխատենք «Արարատ» ակումբի անունը բարձր պահելու համար»,-ակումբի մամուլի ծառայություն հետ զրույցում նշել է Վալերի Հովհաննիսյանը:

Վալերի Հովհաննիսյանը ֆուտբոլում աշխատելու մեծ փորձ ունի։ Նա մի քանի ակումբների ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Հայաստանում և Ռուսաստանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս