
Ուկրաինան ՆԱՏՕ-ում ներառելու Վաշինգտոնի փորձերը խելամիտ չեն․ Հենրի Քիսինջեր

Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելու Վաշինգտոնի փորձերը խելամիտ չեն, կարծում է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը։
«Կարծում եմ՝ ամերիկյան խելամիտ քաղաքականություն չէ՝ փորձել Ուկրաինան ընդգրկել ՆԱՏՕ-ի կազմում»,- ասել է Քիսինջերը Միջազգային հարաբերությունների խորհրդի առցանց միջոցառման ժամանակ։
Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում: