
NASA-ն մինչև նոյեմբեր հետաձգում է Artemis-1 առաքելության մեկնարկը

NASA-ն որոշել է մինչև նոյեմբեր հետաձգել «Արտեմիս 1» (Artemis-1) առաքելության շրջանակներում գերծանր հրթիռի արձակումը Լուսին՝ «Իեն» փոթորիկից հրթիռում լրացուցիչ ստուգումներ իրականացնելու համար։
Այս մասին հայտնում է ԱՄՆ տիեզերական գործակալությունը:
Ըստ գործակալության` առաջիկա մի քանի օրերի ընթացքում NASA-ի ղեկավարները կգնահատեն աշխատանքի ծավալը, որը պետք է կատարվի, քանի դեռ հրթիռը գտնվում է ուղղահայաց հավաքման կենտրոնում, այնուհետև կորոշվի հաջորդ արձակման փորձի ճշգրիտ ամսաթիվը: