Կոչ ենք անում դադարեցնել սննդի, հագուստի, կենցաղային իրերի, տեխնիկակսն միջոցների հավաքագրումներն ու դրամահավաքները. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը, բարձր գնահատելով քաղաքացիների՝ բանակին աջակցելու պատրաստակամությունը, այդուհանդերձ, հայտարարում է, որ հանրային վայրերում զինծառայողների համար սննդի, հագուստի և այլ պարագաների հավաքագրումը, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում կազմակերպվող դրամահավաքներն անթույլատրելի են:

Պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր նմանօրինակ դեպքի վերաբերյալ իրավապահ մարմիններին անհրաժեշտ նյութեր է տրամադրելու՝ ուսումնասիրություններ կատարելու, հնարավոր չարաշահումները բացահայտելու, դրանց առկայության պարագայում` մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Եւս մեկ անգամ կոչ ենք անում դադարեցնել սննդի, հագուստի, կենցաղային իրերի, տեխնիկակսն միջոցների հավաքագրումներն ու դրամահավաքները:

Պաշտպանության նախարարությունը պատշաճ կերպով արձագանքում է քաղաքացիների և լրատվամիջոցների հնչեցրած բոլոր ահազանգերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31