
Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանում հոկտեմբերի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնեցին Հիդրոօթրևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 2-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, 3-5-ը նույնքանով կբարձրանա:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։