
Հետախուզվող 24-ամյա Հովհաննես Հ.-ն հայտնաբերվել է Երևանում

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 30-ին Ադոնցի փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 24-ամյա Հովհաննես Հ.-ն, որը ոստիկանության Սիսիանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներին: