Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի սկզբին Պրահայում, հնարավոր է, հանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Թուրքիայի նախագահն այս մասին հայտարարել է՝ ելույթ ունենալով խորհրդարանում։

«Հնարավոր է, որ Պրահայում հանդիպենք Փաշինյանի հետ», – հայտարարել է Էրդողանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 30-ին Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում ևս չի բացառել Պրահայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը:

Տեսանյութեր

Լրահոս