«Տիկի՛ն Գասպարյան, այս անօրինականությունը չեք մարսելու». Ալվինա Համբարձումյան

Վաղարշապատ խոշորացված համայնքի «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի արդեն նախկին տնօրեն Ալվինա Համբարձումյանն ահազանգում է՝ օրերս կայացել է ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթը, որն անցել է աղաղակող խախտումներով:

«Հաղթող ճանաչվեցինք ես և իմ նախկին տեղակալ Հասմիկ Ադամյանը: Այն որ Հասմիկ Ադամյանն իրավունք չուներ մասնակցելու, ես բարձրաձայնեցի մրցույթից հետո. Հասմիկը չուներ համապատասխան բնագավառի 3 տարվա մասնագիտական ստաժ: Ուրբաթ օրը համայնքապետին ներկայացրի հարցը, չորեքշաբթի օրը համայնքապետը պատասխանեց, որ՝ այո՛, Հասմիկը չունի համապատասխան ոլորտի 3 տարվա մասնագիտական ստաժ, նա ունի 25 ամիս տեղակալի պաշտոնը զբաղեցնելու ստաժ: Բայց, պատերակացնո՞ւմ եք՝ նա ունի 10 և ավելի տարի օտար լեզուների դասավանդման փորձ, որն, ըստ նրա, միացնում ենք ու դարձնում ենք 3 տարվա մասնագտական ստաժ. մրցույթի կոպիտ խախտում:

Ասում են՝ «նոր Հայաստանում» խնամի-ծանոթ- բարեկամ պիտի չլիներ, ասում են՝ պետք է միայն այն անձինք զբաղեցնեին պաշտոններ, որոնք համապատասխանում են պաշտոնի անձնագրին, պահանջներին: Այս դեպքում նա չէր համապատասխանում. ինչպե՞ ս նա այսօր դարձավ տնօրեն:

Այս և այլ հարցերին դուք կարող եք պատասխանել այլ հարթակում՝ գուցե դատարանում, բայց «հարգելի» տիկին Գասպարյան, Դուք այսօրվանից ձեռք եք բերել իմ դեմքով հակառակորդի. ես խոշորացույցով նայելու եմ ձեր աշխատանքը»,- մանրամասնել էր Ալվինա Համբարձումյանը՝ Էջմիածնի համայնքապետին տեղեկացնելով, որ նա չի մարսելու «անօրինականությունը»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս