168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Սուրբ Հակոբավանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի մասին, նախ հանրությանը հարց տվեց՝ այսօր ի՞նչ են անում, 2020 թվականի պատերազմից հետո ի՞նչ են արել։
Արդեն չորրորդ օրն է՝ Ադրբեջանը «հուզական» և ուշադրության գրավման համար հետաքրքրական՝ բնապահպանական կեղծ թեմաներով համեմված օրակարգով շրջափակման մեջ է պահում Արցախի 120.000 բնակչությանը՝ այդ կերպ արցախահայությանը կանգնեցնելով հումանիտար աղետի առջև: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նխագահ Արայիկ Հարությունյանը:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու համար՝ ստեղծված իրավիճակը և դիվանագիտական ջանքերը չորեքշաբթի օրը քննարկվել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի կողմից Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և ԵԱՀԿ ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոկֆոյի հետ»,- նշվում է հայտարարությունում:
Ռուբեն Վարդանյանը հանդիպումների շարք է սկսում
«Ես հարցը ընդհանուր կդիտարկեի՝ Հայաստանի՝ Արցախի նկատմամբ ունեցած պարտավորությունների շրջանակում: Իհարկե, հասկանալի են վտանգները, Ադրբեջանի սպառնալիքները, բայց սա չի նշանակում, որ ՀՀ-ն բացահայտորեն, տարբեր պաշտոնատար անձանց մակարդակով կարող է ասել՝ ոչինչ չենք կարող անել կամ դա մեր գործը չէ: Հենց հիմա է մեր գործը: Իհարկե, այստեղ մենք շատ մեծ անելիք ունենք»,- 168.am-ի եթերում անդրադառնալով Արցախը Հայաստանի հետ կապող Բերձորի միջանցքի բացման հարցում ՀՀ-ի ունեցած դերակատարությանը՝ ասաց «Իրավունքի և արդարության կենտրոն Թաթոյան հիմնադրամի» տնօրեն, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:
Այս մասին հայնտում են ՄԻՊ աշխատակազմը:
Ջերմ մթնոլորտ, անկեղծ ժպիտներ, հաճելի երաժշտություն ու շփում: Ահա այսպիսի անմիջական միջավայրում տեղի ունեցավ Կոնվերս Բանկի Mastercard քարտապանների համար արշավի ամփոփիչ միջոցառումը, որի ընթացքում հաղթողներին հանձնվեցին մրցանակները՝ 2 անձի համար ուղևորություն Մալդիվներ, 5 Iphone 14 հեռախոս, 35 ավանդի սերտիֆիկատ (100,000 ՀՀ դրամ առկա մնացորդով):
«Նորածիններից 4-ը տղաներ են, 9-ը՝ աղջիկներ։ Ծնունդներից 2-ը գրանցվել են Մարտակերտի շրջանում, 1-ը Մարտունու, մյուսները՝ Ստեփանակերտում»,-մանրամասնեց խոսնակը:
«Շատ եմ մտածել, թե ինչ եմ պատմելու աղջկաս Շուշիի, Ղազանչեցոցում մեր պսակադրության մասին». Մարիամ Սարգսյան
«ՀՀ կառավարությունը մի կողմից փորձում էր հավասարեցնել ԼՂՀ-ի կարգավիճակը ՀՀ մարզի կարգավիճակին, hենց այդպես՝ մարզպետ էր որակում ԼՂ նախագահին Փաշինյանի իշխանությունը: Անում էին հայտարարություններ, թե ԼՂ-ն Հայաստան է և վերջ»,- այս մասին 168TV-ի եթերում ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը` անդրադառնալով ԼՂ հարցում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը:
«Ճանապարհի բացելը բարի կամքի դրսևորում չի լինելու, Ադրբեջանն ակնկալիքներ ունի»․ Սուրեն Սարգսյան
Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի վարչությունից 168.am-ին հայտնեցին, որ արդեն հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորապես նշված է՝ այս սադրիչ գործողությունները, որոնք կազմակերպվել են անմիջապես Բաքվից, նպատակ ունեն հայաթափում իրականացնել Լեռնային Ղարաբաղում։
«Ես գիտակցում եմ, որ մեր ժողովուրդը, հա՛յը, Արցախի կողքին է մի՛շտ»,- այսօր ՄԱԿ-ի գրասենյակի առջև իրականացվող ակցիայի ժամանակ ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը։
Բավակա՛ն է արդեն, որ անտեսված լինենք աշխարհի կողմից, կարծես, Արցախը գոյություն չունի․ Արցախի ՄԻՊ
Արցախը և Հայաստանը՝ գլոբալ աշխարհաքաղաքական խաղերի կիզակետում. ԱՐՏԱԿԱՐԳ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից:
ՀՀԿ երիտթևի բողոքի ակցիան ԵՄ գրասենյակի առջև՝ ի պաշտպանություն Արցախի. ՈՒՂԻՂ
Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. Ադրբեջանական կողմը հայտնել է, որ ռուս խաղաղապահներին կրկին չի հաջողվել իրենց մոտեցնել հանքավայրին: Այսպես, ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ, «պատվիրակությունը, որը բաղկացած է էկոնոմիկայի, բնապահպանության և բնական պաշարների նախարարությունների, էկոնոմիկայի նախարարությանը կից գույքի հարցերով պետական ծառայության և «AzerGold» ՓԲԸ-ի ներկայացուցիչներից, հանդիպում է անցկացրել ռուս խաղաղապահների շտաբում, հայտնել է մոնիթորինգային խմբի ղեկավար Մասիմ Մամեդովը:
Այս մասին հայտնում է ԱՀ տեղեկատվական շտաբը:
Շվեդիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում դեկտեմբերի 15-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության Արտաքին գործերի նախարար Տոբիաս Բիլստրյոմի և Ռիկսդագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահող Արոն Էմիլսոնի ու հանձնաժողովի անդամների հետ:
«Լուծել հումանիտար խնդիրները, բացել ճանապարհը, բացել նաև օդային հումանիտար միջանցք»․ Արտակ Բեգլարյան
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Հայաստանում ևս կան այլ երկրների քաղաքացիություն ունեցող խորհրդականներ։ Նախօրեին ճեպազրույցի ընթացքում Զախարովան, անդրադառնալով թուրք գեներալ-գնդապետի՝ Ադրբեջանի նախագահի խորհրդականի պաշտոնում նշանակմանը, և պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է որոշ դեպքերում ՆԱՏՕ-ի ներթափանցումը հետխորհրդային տարածք Ռուսաստանի կողմից ընկալվում որպես սպառնալիք, իսկ որոշ դեպքերում Մոսկվան նախընտրում է աչք փակել դրա վրա, ասել է, թե համաձայն չէ այդ պնդմանը:
«ՀՀ կառավարությունն իրավունք չունի հրաժարվել Արցախի բնակչության պաշտպանությունից»․ Լարիսա Ալավերդյան
«ՄԱԿ-ը միակ կառույցն է, որ նշված է եռակողմ հայտարարության մեջ, ու ոտք չի դրել Արցախ»․ Արման Թաթոյան
Որքան էլ իրավիճակը բարդ է, այս պահին գերխնդիրը ադրբեջանական խաղի կանոնների մեջ չներքաշվելն է։
«Խաղաղապահ առաքելություն իրականացնողներին պետք է տրվի միջազգային մանդատ»․ Արցախի ՄԻՊ
Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը, որը վերականգնել է դեկտեմբերի 16-ին:
Ո՞ւր են Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամողջականության մասին բարբաջողները, որոնք պահանջում էին քրեական պատասխանատվության ենթարկել Հայաստանի տարածքային ամբողջությանը սպառնացող խոսքեր ասողներին։
Կեսօրից հետո Արցախում տաքսիները սկսել են աշխատել
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Բերձորի միջանցքում, մոնիտորինգի հետ որևէ կապ չունի, սա ուղղակի պատրվակ է, որպեսզի ադրբեջանցիները «բնապահպանների» անվան տակ գան ու ճանապարհը փակեն։ Իրենք այսպիսի շատ քայլերի են դիմելու, մեզ համար սպասելի էր, իսկ այս ամենի գլխավոր նպատակն այն է, որ այսպես աստիճանաբար հիասթափեցնեն, վախ առաջացնեն ժողովրդի մեջ, որ լքեն Արցախը, բայց նման բան չի լինելու։ Ադրբեջանցիներից ամեն ինչ եմ սպասում, ավելի վատ բաների են իրենք ընդունակ»։