Բաժիններ՝

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայում ՌԴ կողմից իրականացվող գործողությունների վերաբերյալ

Անկարան մերժում և անընդունելի է համարում Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի դեմ ձեռնարկված ռազմական գործողությունը։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Ռուսաստանի գործողությունները նշանակում են ոչ միայն օրակարգից մինսկյան համաձայնագրերի հեռացում, այլև միջազգային իրավունքի կոպիտ խախտում, լուրջ սպառնալիք են տարածաշրջանի և ամբողջ աշխարհի անվտանգության համար։ Թուրքիան Ռուսաստանին կոչ է անում անհապաղ դադարեցնել Ուկրաինայի դեմ անհիմն և անօրինական գործողությունները»,- ասվում է հայտարարության մեջ։

Անկարան դեմ է պետական սահմանները բռնի փոխելու ցանկացած փորձի, ընդգծվում է փաստաթղթում։

«Թուրքիան հանդես է գալիս բոլոր երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման օգտին։ Անկարան կշարունակի աջակցել Ուկրաինայի քաղաքական միասնությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- նշված է հայտարարության մեջ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս