
ՔՊ–ի համար Լաչինի միջանցքը փակ չէ

Արդեն 6-րդ օրն ա՝ Արցախը գտնվում է շրջափակման ու հումանիտար աղետի մեջ, իսկ Հայաստանի իշխանությունները շարունակում են իրենց քաղաքական առօրյա կյանքը, ասես, ոչինչ տեղի չի ունեցել։
ՔԻչ առաջ ՔՊ-ական Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Ջերմուկում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Քաղաքական ժողովի անդրանիկ նիստը, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Քննարկել ենք արտաքին և ներքին քաղաքականությանը, ՏԻՄ ընտրություններին, կուսակցության զարգացման ռազմավարությանն առնչվող, ինչպես նաև կազմակերպչական բնույթի հարցեր»։