Բացի ցամաքային միջանցքից պետք է ունենանք նաև օդային միջանցք. Արտակ Բեգլարյան
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների 4 պաշտպաններն այսօր բողոքի ակցիա իրականացրեցին ԱՄՆ դեսպանատան մոտ:
Արցախի նախկին ՄԻՊ, պետնախարարի խորհրդական, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն իր խոսքի սկզբում ասաց, որ ներկաներին բաժանվել են սպիտակ թղթեր, որպեսզի պատրաստեն ինքնաթիռներ, որը կնետեն դեպի դեսպանատուն՝ որպես բողոքի նշան և ակցիա, որպեսզի միջազգային հանրությունն օդային հումանիտար միջանցք բացի Արցախի համար:
«Մեզ համար սա կենսական հարց է. բացի ցամաքային միջանցքից՝ պետք է ունենանք նաև օդային միջանցք, և սա միջազգային հանրության պարտավորությունն է»,- նշեց Արտակ Բեգլարյանը: