Մարտի 13-ին ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային, բայց հեռախոսազրույցը հարկադրաբար ընդհատվել է։ Այս մասին ասված է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի կողմից տարածված հայտարարության մեջ:
Հունիսի 10-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջի եթերում անդրադարձել էր Հանրային Հեռուստաընկերության լուրերի թողարկման ժամանակ Արցախի Հանրապետություն անվանումը Լեռնային Ղարաբաղ տերմինով փոխարինելուն։
«Կարող ենք փաստել, որ գործ ունենք մարդու իրավունքների լայնածավալ, հետևողականորեն իրականացվող և համակարգային խախտումների հետ, ինչը միջազգային իրավունքի լեզվով կոչվում է հանցագործություն մարդկության դեմ»,- հունվարի 12-ին, թշնամի Ադրբեջանի կողմից Բերձորի ճանապարհը փակելու 32-րդ օրը «Արցախ․ շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ընթացքում ասաց Արցախ Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Այսօր Արցախի ՄԻՊ-ը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ Ստեփանակերտի օդանավակայանին, պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանի հետ օդային կապ ապահովեն և օգտագործեն Ստեփանակերտի օդանավակայանը։