Տրոլեյբուսները հիմա որտե՞ղ են հասել. Հրաչյա Սարգսյան

«Տրոլեյբուսները հիմա որտե՞ղ են հասել և քանի՞ օրում այստեղ կլինեն»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հարցրեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ հասել են Ղազախստան:

«Մինչև հունվարի 3-ը կհասնեն 11-ը, և մինչև հունվարի 11-ը՝ մնացած 4-ը»,- ասաց Հայկ Սարգսյանը:

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն էլ տեղեկացրեց, որ Երևան ՋՕԸ-ի ներկայացրած 7 կետանոց առաջարկներից՝ հաշվի առնելով համայնքի ֆինանսական միջոցները, ընտրվել են երեքը՝ հրատապության սկզբունքով:

Կարդացեք նաև

Առաջինը Մյասնիկյան պողոտային հարող Նոր Նորքի ջրանցքի խողովակաշարի անցկացումն է, որը, Բեգոյանի փոխանցմամբ, կապահովի Քանաքեռ-Զեյթուն, Նորք-Մարաշ, Կենտրոն վարչական շրջանների ջրամատակարարումը:

«Նպատակահարմար ենք համարում ավելացնել դեպի Հերացի փողոց գնացող Մյասնիկյան պողոտայի երկու կողմերից խողովակաշարի անցկացումը: Երկրորդ՝ նոր Դալմա ջրանցքի սկզբնամասի ջրատարը շարունակելն է՝ մինչև կառուցվող նոր ջրատարը, որը հնարավորություն կտա ապահովել Սիլիկյան և Աջափնյակ թաղամասերի ջրամատակարարումը: Եվ երրորդ՝ Սիլիկյանի ջրատարից կառուցել նոր ջրատար, որով կապահովվի 16, 17 թաղամասերի և հարակից կամուրջների լանջերի ջրամատակարարումը»,- հավելեց Արմեն Բեգոյանը:

Տեսանյութեր

Լրահոս