«Կարելի է Դումանյանի գլխի մեջ նման անցք անել, հետո տեսնել՝ կվերականգնվի՞, թե՞ ոչ». Աշոտ Անդրեասյան

«Ադրբեջանը տեսնում է, որ Հայաստանի գործող իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից և, առհասարակ, ՀՀ սուվերեն տարածքից: Օգտվելով նաև աշխարհաքաղաական իրավիճակից՝ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են նոր աշխարհաքաղաքական հաջողություններ գրանցել՝ պատերազմի միջոցով: Դրան ի պատասխան՝ մենք մայրաքաղաքի զարդարանքներով ենք զբաղված»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Հաղթանակի սերունդ» շարժման ղեկավար Աշոտ Անդրեասյանը:

Մամուլում հրապարակում եղավ, որ 550 հազար ԱՄՆ դոլարով կառավարական դասի զրահապատ մեքենաներ են ձեռք  բերվել Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի համար: Անդրադառնալով այս թեմային՝ Անդրեասյանը նկատեց. «Աննա Հակոբյանը մի ամբողջ պատերազմի ընթացք է փոխել, ունեցել է լուրջ դերակատարություն: Ես քրիստոնյա եմ և սնահավատ չեմ, բայց կան բաներ, որոնք չես կարող ժխտել՝ Աննա Հակոբյանը Շուշիում նկարվեց՝ Շուշին հիմա թուրքինն է, Հադրութում նկարվեց՝ Հադրութը թուրքինն է, պատերազմից երկու տարի անց նկարվեց Ջերմուկում և Սևանում, և սեպտեմբերի 13-ից սկսվեցին ռազմական գործողություններ: Աննա Հակոբյանը մի անձնավորություն է, որ այս իշխանությունների կատարած սատանիստական բոլոր գործողությունների ետևում գոնե 80 տոկոսով ինքն է կանգնած: Իրենք քրիստոնյա չեն, սրբություն չունեցող մարդիկ են, իսկ Աննա Հակոբյանը այդ բուրգի գագաթում է կանգնած: Նա շատ դեպքերում մեծ ազդեցություն ունի Նիկոլ Փաշինյանի վրա և հենց Նիկոլ Փաշինյանին խմած բռնացնում է՝ փորձում է իր հարցերը գցել տեղը:

Մենք Նիկոլ Փաշինյանի շատ լայվերից տեսել ենք, որ օղին ու Աննա Հակոբյանն են խոսում Փաշինյանի դեմքով, դա ոչ ոք չի կարող ժխտել, որովհետև ինքը ոչ սթափ վիճակում ասել է մի բան, որը ժամեր անց հերքել է: Այսինքն՝ առհասարակ, Նիկոլ Փաշինյանը թուլամորթ տղամարդու դասական օրինակ է, թե ինչպիսին պետք է տղամարդը չլինի, և օրինակ է նրա, թե ինչպիսին կարող է լինել երկրի այդպիսի ղեկավարը և ինչ արհավիրքներ կարող է բերել երկրին: Աննա Հակոբյանն այդ արհավիրքի մեջ ավելի մեծ տոկոս ունի, քան Նիկոլ Փաշինյանը»:

Կարդացեք նաև

Հանրապետության հրապարակի պատմամշակութային հուշարձան համարվող շենքերին ամանորյա միջոցառումների լուսավորության անցկացման նպատակով արված անցքերը հանրության մի զգալի մոտ վրդովմունք են առաջացրել: Դրանց վերաբերյալ այսօր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասաց, որ դա անհաղթահարելի խնդիր չէ, և, որ այդ անցքերը կվերականգնվեն:

«Եթե անհաղթահարելի խնդիր չէ, կարելի է մի հատ էլ իր գլխի մեջ նման անցք անել, հետո տեսնել՝ կվերականգնվի՞, թե՞ ոչ: Այդ ամենը վանդալիզմ է, հասկանո՞ւմ եք: Ես պատահական չեմ ասում՝ եթե այդ անցքը նրա գլխի վրա անեք, նա կմահանա, նույնկերպ իրենք մեռցնում են պատմամշակութային արժեք ունեցող շենքերը»,- նախարարի հայտարարությանն այդպես արձագանքեց Աշոտ Անդրեասյանը:

Մանրամասները 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս