«Ադրբեջանը տեսնում է, որ Հայաստանի գործող իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից և, առհասարակ, ՀՀ սուվերեն տարածքից: Օգտվելով նաև աշխարհաքաղաական իրավիճակից՝ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են նոր աշխարհաքաղաքական հաջողություններ գրանցել՝ պատերազմի միջոցով: Դրան ի պատասխան՝ մենք մայրաքաղաքի զարդարանքներով ենք զբաղված»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Հաղթանակի սերունդ» շարժման ղեկավար Աշոտ Անդրեասյանը: