Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Հայր եւ որդի Մարտոյաններ» ՍՊԸ-ի շինարարները։ Աշխատանքներն ավարտի կհասցվեն մինչեւ տարեվերջ։
Ներողություն եմ խնդրում իմ այն բոլոր հայրենակիցներից, ովքեր ակնկալում էին ինձ տեսնել ԱԺ-ում, միևնույն ժամանակ խնդրում եմ հարգանքով վերաբերել իմ անձնական որոշմանը։
«Հնարավոր է, որ հիջաբ չկրող կանանց տեղեկացնեն SMS-ի միջոցով՝ խնդրելով հարգել օրենքը։ Նրանց ծանուցելուց հետո մտնում ենք նախազգուշացման փուլ… իսկ երրորդ փուլում կարող է արգելափակվել գլխաշոր չկրող կնոջ բանկային հաշիվը», – ասել է Ջալալին։
«34 տարի է անցել, բայց դա բաց վերք է: Բոլորս հիշում ենք այդ աղետը և դրա հետևանքները, ցավոք, մինչ օրս վերացված չեն: Աղետալի օրեր էին, և թվում էր, թե ամբողջ Հայաստանը կործանվել է, հայ ժողովուրդը ոչնչացել է, քանի որ չկար համացանց, ինֆորմացիան շատ ուշ էր հասնում»,- մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով 1988թ. աղետալի երկրաշարժի մասին՝ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը՝ հավելելով, որ այդ ժամանակ հայ ժողովուրդը վերակենդանանում էր, նոր էր սկսվել արցախյան շարժումը:
Տղամարդը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Հանս Ֆլիկը կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք` մտավոր հետամնացություն ունեցող սովորողների հաջորդ դասարան փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա (ԱՈՒՊ):
«Ռուսաստանն, անշուշտ, պատրաստ կլինի տրամադրել ողջ անհրաժեշտ աջակցությունն՝ իր տարածքում նման հանդիպում անցկացնելու համար», – համապատասխան հարցին պատասխանել է Կրեմլի խոսնակը։
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ տեղյակ չէ, թե Արցախի Հանրապետության Իվանյան գյուղում ռուս խաղաղապահներն ադրբեջանցի «բնապահպանների» ու արցախցիների հետ ինչ են քննարկում, քանի որ երեկ է վերադարձել Հայաստան, հետևաբար՝ որևէ բան չի կարող ասել։
Բելգիայի ֆուտբոլի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Էդեն Ազարն ավարտում է կարիերան հավաքականի կազմում:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննության առնելու նպատակով:
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 7-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 8-12-ն Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևելյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-10-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց […]
Ըստ փոխվարչապետի՝ այս պահին նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում:
Ըստ նախնական տվյալների կա մոտ 100 արգելափակված ավտոմեքենա։
Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ադրբեջանցի պատգամավորը ահաբեկիչներ է կոչել ՌԴ–ին, ԱՄՆ–ին ու Ֆրանսիային: «Ահաբեկչությունը ֆինանսավորում են ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը։ Հենց այդ երկրներն են զենք մատակարարում Հայաստան։ Միամիտ չլինենք: Այսօրվա դրությամբ ամեն ինչ տեղի է ունենում խաղաղապահների աչքի առաջ: Ես նրանց անգործներ եմ անվանում: Եկեք չվախենանք խոսել նրանց մասին: Իրանը վախկոտ պետություն է, մենք գիտենք դրա մասին, բայց եկեք ուրիշների մասին էլ խոսենք…»,–այսօրվա Մեջլիսի նիստի ժամանակ հայտարարել է պատգամավոր Ագիլ Աբասը:
Դեսպան Ֆուկուսիմա Մասանորին, ի դեմս տնօրենի, ջերմ ընդունելության ու բնակչությանը մատուցվող որակյալ ծառայությունների համար շնորհակալություն է հայտնել բժշկական կենտրոնի անձնակազմին՝ խոստանալով, որ սա առաջին, բայց ոչ վերջին այցը կլինի հարազատ դարձած բժշկական կենտրոն:
Այդ հազարավոր զոհերի հիշատակը պետք է միշտ ապրի մեր մեջ՝ մեր քաղաքում, մեր տարածաշրջանում և կոչի մեզ նորանոր գործերի, իրենց չարածն անելու, իրենց կիսատ թողածը լրացնելու, իրենց փոխարեն ապրելու և իրենց փոխարեն հզորանալու
Ձերբակալվածների շարքում կա մեկ ռուս կին՝ Վիտալյա Բ.Վ.-ն: Գլխավոր դատախազությունում ընդգծել են, որ իրենք հիմքեր չունեն կարծելու, որ Ռուսաստանի պաշտոնատար անձինք աջակցել են դավադիրներին:
Այսօր առավոտյան 66 տարեկանում երկարատև ծանր հիվանդությունից հետո մահացել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի հայրը՝ Հակոբ Թաթոյանը։
Վաշինգտոնը պլանավորում է Ռուսաստանի համար խոչընդոտներ ստեղծել մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Մեծ քսանյակի (G20) հետ փոխգործակցության հարցում,
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստում իր ունեցած ելույթին և դրան հետևած արձագանքներին, Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում չստորագրված փաստաթղթին, ինչպես նաև Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից փակելու հնարավորությանը:
Համաժողովին մասնակցում են երկու երկրների հեղինակավոր համերգասրահների, թատրոնների և այլ կառույցների ղեկավարներ, բժիշկներ, գիտնականներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլք:
Մայր Աթոռի միաբանությունն աղոթք է բարձրացրել առ Աստված զոհված հայորդիների հոգիների խաղաղության և հանգստության համար։
Արցախի Իվանյան քաղաքում ավարտվել է ռուս խաղաղապահների հրամանատարության և ադրբեջանցի «բնապահպաններից» կազմված մոնիթորինգային խմբի քննարկումները:
ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների զինված ուժերի հարցերով հանձնաժողովները 2023 ֆինանսական տարվա (սկսվել Է հոկտեմբերի 1-ին) պաշտպանական բյուջեի նախագիծը համաձայնեցրել են 858 միլարդ դոլարի չափով:
Իրեն լրագրող համարող, բայց իր խոսքում իրեն զինվորական համարող «լրագրողը» սադրիչը փորձ է արել իբր գնալ Ստեփանակերտ: Նախ փորձում է «մեր հողեր» ձևակերպմամբ հիմնավորել իր ցանկությունը՝ հետո փորձ արել քաղաքական ենթատեքստ տա էս ամենին:
Մեղադրող դատախազ Մովսիսյանն ասաց՝ դեմ չէ տեսանկարահանմանն առանց ձայնային ուղեկցության, սակայն ի վերջո, լսելով երկու կողմերին, դատավորը որոշեց ուղիղ հեռաձակում չիրականացնել: Միայն կարող են գրառումներ անել ու լուսանկարահանել:
Համացանցում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե կան դպրոցներ, որոնք ջեռուցման համար գումար չունենալու պատճառով անցել են հեռակա ուսուցման։
Ինչ խոսք, մեր ագրեսիվ ու ռազմատենչ հարևանը շարունակում է ինտենսիվ աշխատել մի քանի ուղղություններով: Ուշագրավն այն է, որ նույն Ադրբեջանը շարունակում է իսրայելական ռազմական–հետախուզական ներկայությունն ապահովել հենց Իրանի քթի տակ, ինչպես օրինակ՝ Կովսականում՝ «խելացի գյուղերի» անվան տակ:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր խորհրդարանում 2023 թվականի պետական բյուջեի լրամշակված նախագծի քննարկման ընթացքում հայտնեց, որ բյուջեի նախագծով ոլորտային պատասխանատուների առաջարկություններով առանձին ծախսային ուղղություններին հատկացված միջոցներն ավելացել են 27,2 մլրդ դրամով։ Հատկացված ֆինանսավորման պատճառով Կառավարության պահուստային ֆոնդը նվազել է 22,3 մլրդ դրամով։