Աղետալի օրեր էին, թվում էր՝ Հայաստանը կործանվել է. Մարգարիտ Եսայանը՝ ավերիչ երկրաշարժի մասին

«34 տարի է անցել, բայց դա բաց վերք է: Բոլորս հիշում ենք այդ աղետը և դրա հետևանքները, ցավոք, մինչ օրս վերացված չեն:  Աղետալի օրեր էին, և թվում էր, թե ամբողջ Հայաստանը կործանվել է, հայ ժողովուրդը ոչնչացել է, քանի որ չկար համացանց, ինֆորմացիան շատ ուշ էր հասնում»,- մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով 1988թ. աղետալի երկրաշարժի մասին՝ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը՝ հավելելով, որ այդ ժամանակ հայ ժողովուրդը վերակենդանանում էր, նոր էր սկսվել արցախյան շարժումը:

«Մի պատմություն կար՝ ասում են, երբ պանելների տակից հանում են գյումրեցուն, առաջին հարցը եղել է ոչ թե այն, թե ընտանիքը, երեխաներն ինչպե՞ս են, այլ այն, թե Արցախը մե՞րն է, Արցախի հարցը լուծվե՞լ է: Այդ ժամանակ ամբողջ հայ ժողովուրդը՝ Սփյուռքում և Հայաստանում, անհանգիստ ու մտահոգ էր Արցախի համար: Թվում էր, թե այս տարիներին ամեն ինչ արեցինք, որ Արցախի խնդիրը բերենք-հասցնենք տրամաբանական լուծման՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, միջազգային նորմերին համահունչ: Ցավոք, 2018 թվականից  հետո այդ ամենը փոխվեց: Հայ ժողովրդի արդի պատմությունը կարող ենք բաժանել մինչև 2018թ. և դրանից հետո»,- նշեց Մարգարիտ Եսայանը:

Քաղաքական գործիչը զուգահեռներ անցկացնելով 88-ի և 18-ի միջև՝ ասաց, որ այսօր էլ 100 հազարավոր արցախցիներ և Հայաստանի սահմանամերձ գյուղերում բնակվող 100-ավոր ընտանիքներ անտուն են մնացել,

«Այսօր որևէ պետական լրջմիտ հոգածություն, որ կկարողանա այդ մարդկանց կենսամակարդակը ապահովել հավուր պատշաճի,  չի իրականացվում պետության կողմից, հակառակը, իրականացվում է բյուջեի ուռճացում, պարգևատրվում են ՔՊ-ական պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ, ստանում են հավելավճարներ: Վերջերս կարդացի, որ գաղտնի, առանց հրապարակայնացնելու՝ կառավարությունը ևս 5 թանկարժեք մեքենա է գնել՝ յուրաքանչյուրի արժեքը 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որոնք ծառայելու են Նիկոլ Փաշինյանի ընտանիքին: Կենսաթոշակները 3000 դրամով ավելացան, թմբուկներով ահազանգեցին, որ՝ ինչ լավ կառավարություն ունենք, ժողովրդի մասին է մտածում, թոշակները բարձրացրեց, միջին աշխատավարձը հունվարից բարձրացնելու է, բայց ի՞նչ կատարվեց. հազարավոր ընտանիքներ, որ նպաստառու էին, նրանց կենսաթոշակին ավելացավ այդ չնչին 3000 դրամը, և իրենք զրկվեցին նպաստից, որը 18.000 դրամի կարգի էր: Հաջորդ կառավարությունից ահռելի ջանքեր են պահանջվելու հասարակությանը, պետությանը փոսից հանելու համար»,- ասաց Մարգարիտ Եսայանը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս