Ադրբեջանական քարոզչադաշտը շարունակում է ակտիվ պահել Արցախ եկող «իրանցի դիվերսանտների թեման». Տաթևիկ Հայրապետյան

ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը. «Ադրբեջանական քարոզչադաշտը շարունակում է ակտիվ պահել Արցախ եկող «իրանցի դիվերսանտների թեման»:

Հիշեցնեմ, որ նախորդիվ հայտարարում էին, թե իբրև 14 իրանցի, որոնք «հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են» ռուս խաղաղապահների թույլտվությամբ հայտնվել են Արցախում: Խաղաղապահները մինչ այդ նշել էին, որ նրանք շինարարական աշխատանքներին են մասնակցում, բայց ադրբեջանական կողմը շարունակում է պնդել, թե իբրև նրանք հետախուզական գործունեություն են իրականացնում: Այս կապակցությամբ նույնիսկ բողոքի նոտա էին հղել Իրանին: Այժմ էլ ադրբեջանական կայքերից մեկը հրապարակել է ևս 13 իրանցիների տվյալներ, որոնք նոյեմբերի 30-ին մտել են Ստեփանակերտ: Կայքը նշում է, որ նրանք մտել են Ստեփանակերտ միկրոավտոբուսով, որի վարորդը եղել է հայ՝ Յուրա Բաղդասարյանը:

Ինչ խոսք, մեր ագրեսիվ ու ռազմատենչ հարևանը շարունակում է ինտենսիվ աշխատել մի քանի ուղղություններով: Ուշագրավն այն է, որ նույն Ադրբեջանը շարունակում է իսրայելական ռազմական–հետախուզական ներկայությունն ապահովել հենց Իրանի քթի տակ, ինչպես օրինակ՝ Կովսականում՝ «խելացի գյուղերի» անվան տակ»:

Տեսանյութեր

Լրահոս