«Այսօր Լաչինի միջացքում տեղի է ունեցել հերթական սադրանքը. կանգնած ենք ցեղասպանության ամենալուրջ վտանգի առաջ…»․ Գառնիկ Դավթյան

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր Լաչինի միջացքում տեղի է ունեցել հերթական սադրանքը:

Իրեն լրագրող համարող, բայց իր խոսքում իրեն զինվորական համարող «լրագրողը» սադրիչը փորձ է արել իբր գնալ Ստեփանակերտ: Նախ փորձում է «մեր հողեր» ձևակերպմամբ հիմնավորել իր ցանկությունը՝ հետո փորձ արել քաղաքական ենթատեքստ տա էս ամենին:

Այն ինչ պատկերը լրիվ այլ հենք ունի.

1️⃣ Ամեն կերպ փորձում են Ադրբեջանում գորձող հակառուսական ջրաղացին ջուր լցնել, ցույց տալ(հասարակ մարդկանց), որ ՌԴ խաղաղապահները հայկական դիրքերից են հանդես գալիս, այն ինչ Խաղաղապահների գործառույթը հենց կայանում է նրանում, որ թույլ չտան նման դեպքերի վատ հետևանքներ:

2️⃣Մեկ այլ սադրանքի հող նախապատրաստել՝ օրինակ թվով 10-20 «քաղաքացիական անձանց» Ստեփանակերտ գանլու ցանկության պատճառաբանմամբ նորից խափանեն Լաչինի միջանցքի անց ու դարձը:

3️⃣Խաղաղապահներից որևէ «խոսքը քաշեն»(օրինակ՝ «դուք իրավունք չունեք այստեղ գտնվելու») և դա իրենց քարոզչական մեքենայով պտտեն:

4️⃣ Եվ այլն…

Հ.Գ. Քանի ունենք Հայաստանի կառավարության նման թշնամուն բանավոր պայմանավորվածությամբ հողեր ու ճանապարհներ հանձնող կառավարություն. կանգնած ենք ցեղասպանության ամենալուրջ վտանգի առաջ…»։

Տեսանյութեր

Լրահոս